Տղամարդկանց պետք է միշտ տոնուսի մեջ պահել, չէ՞ որ նրանք փոքրիկ երեխաների նման են. քաղցրեղենի խանութում աչք են դնում վառ ու գեղեցիկ կոնֆետի վրա, իսկ հասարակ թխվածքներին (որքան էլ համեղ միջուկ ունենան) ուշադրություն չեն դարձնի:
Ուստի ահա մի քանի արդիական ու օգտակար խորհուրդ նրան գրավելու համար...
1. Ստեղծիր ճիշտ մթնոլորտ` թույլ լույս, մոմեր, երաժշտություն, անուշաբույրեր և վառ գույնի անկողնային սպիտակեղեն:
2. Հագնվիր համապատասխան, ոչ վուլգար, բայց ճաշակով, որպեսզի ընդգծես առավելություններդ:
3. Դիմահարդարվիր, գեղեցիկ վարսահարդարում արա. թող նա քեզ ամեն պարագայում գեղեցիկ տեսնի:
4. Ձգտիր, որ շարժումներդ թեթև ու սլացիկ լինեն. հաճախ դիպչիր նրա մազերին, պարանոցին, կրծքին:
5. Խոսակցության ժամանակ ուշադրություն դարձրու ձայնիդ երանգին, այն չպետք է ճչացող լինի: Կարող ես մի քանի անգամ աննկատ լիզել շրթունքներդ. կնոջ լեզվի տեսքը տղամարդուն տրամադրում է սեքսի:
6. Որոշ ուտելիքներ կարող են տղամարդու մոտ սեռական ցանկություն առաջացնել. ուսումնասիրիր աֆրոդիզիակները:
7. Ընտրիր ճիշտ օծանելիք: Լավ կլինի, որ այն վանիլի բույր ունենա:
8. Հաճախ նրան կարծես «պատահաբար» դիպչիր:
9. Դիպչիր նրան սեղանի տակ. կանացի կոշիկը կարող է հրաշքներ գործել:
10. Նրա հետ խոսակցության ժամանակ պահիր տեսողական կոնտակտ:
11. Նրա ականջին ինչ-որ բան շշնջա: Քեզ հետ մտերմության զգացումը, քո բույրը, շնչառությունը... Նա չի դիմանա...
12. Հրավիրիր նրան միասին սպորտով զբաղվել: Սպորտը սեքսի պես է, միայն առանց օրգազմի :) Բայց նույն կերպ միավորում է մարդկանց:
13. Նրան թուլացնող մերսում արա: Եթե ձեռքերդ ունակ են նրան հաճույք պատճառել, ապա նա հաստատ կմտածի, թե էլ ինչի ես դու ունակ...
14. Ասա նրան, թե ինչ ես պատրաստվում անել նրա հետ... Կամ ինքդ քեզ հետ... Թող մինչև հանդիպումը նա ասեղների վրա լինի:
15. Նրան էրոտիկ նամակ գրիր: Կարող ես անգամ չստորագրել. թող տանջվի: