Panarmenian.net-ը գրում է.
Սաֆար Աբիևը, որի պաշտոնանկության մասին խոսվում էր արդեն շուրջ 1 տարի, չի ընդգրկվել Ադրբեջանի նախարարների կաբինետի նոր կազմում: Նրան այդ պաշտոնում փոխարինեց ՆԳՆ փոխնախարար, Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հյրամանատար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը: ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև մյուս նախարարները կշարունակեն պաշտոնավարել: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վարչապետ նորից կդառնա Արթուր Ռասի-զադեն:
Ադրբեջանի կառավարությունը հրաժարական էր տրվել երրորդ անգամ Իլհամ Ալիևի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Նախագահական ընտրությունները հարևան երկրում կայացել են հոկտեմբերի 9-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/171662/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել