Emedia.am-ը գրում է.

Երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները խորհուրդ են տալիս կերակրող մայրերին իրենց մանուկներին կրծքի կաթով կերակրել, նրանք ի նկատի չունեն «ձեռքի վրա գնված» կաթը: Այդուհանդերձ՝ շատ ձնողներ ողջ աշխարհում, համոզված լինելով կրծքով կերակրման օգտակարության մեջ, գնում և վաճառում են կաթը համացանցի միջոցով՝ չմտածելով նրա որակի մասին:

Ինչպես ցույց է հետազոտությունը, օն-լայն հասանելի կրծքի կաթը մեծամասամբ վարակված է երեխայի կյանքի համար վտանգավոր մանրէներով:

ԱՄՆ Օհայո նահանգի մի քանի հետազոտական ինստիտուտների հետազոտողները համեմատել են կրծքի կաթի 101 նմուշ (որոնք ազատ վաճառվում են համացանցում. օրինակ՝ onlythebreast.com և eatsonfeets.org կայքերում) կրծքի կաթի բանկերի 20 նմուշների հետ: Ստուգվել է նմուշներում ախտածին մանրէների առկայությունը:

Ստուգումը ցույց է տվել, որ համացանցում գնված կրծքի կաթը 74 տոկոս դեպքերում վարակված է աղիքային ցուպիկով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Այդպիսի կաթը ոչ մի դեպքում չի կարելի տալ երեխային: Ձեռք բերելով կրծքի կաթ համացանցում՝ դուք փոքրագույն պատկերացում անգամ չունեք, թե ինչ եք ստանում»,- ասում է Կոլումբուսի ազգային մանկական հոսպիտալի ներկայացուցիչ, հետազոտության ղեկավար Սարա Քեյմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել