1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպան լինել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Գ. Պ.-ի (ծնվ. 1981թ.) ինքնասպանության փորձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել