1in.am-ը գրում է.

Ֆլորիդա նահանգի բանտից փորձել են փախչել առնվազն 4 կալանավորներ՝ օգտագործելով վաղաժամկետ ազատ արձակման կեղծ փաստաթղթեր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր հետաքննում են Ֆլորիդայի բանտից փախած երկու հանցագործների գործը. Չարլզ Ուոքերը և Ջոզեֆ Ջենքինսը ցմահ ազատազրկման էին դատապարտվել սպանության համար:

Ոստիկանության ներկայացուցիչները մանրամասներ չեն հաղորդել 4 կալանավորների փախուստ փորձի մասին: Նրանք նաև չեն հայտնել՝ արդյոք փախչելու նրանց փորձը հաջողվե՞լ է, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել