Panorama.am-ը գրում է.
Թույլ և միջին ուժգնությամբ երկրաշարժեր Հայաստանում միշտ էլ լինում են, իսկ անոմալ փոփոխություններ այս պահին չկան: Panorama.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ԱԻՆ սեյսմիկ պահպանության ծառայության ավագ սեյսմոլոգ Սոս Մարգարյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ Սպիտակի և Գյումրու մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժերին:
«Մենք այսօրվա դրությամբ չունենք անոմալ մեծ փոփոխություններ, որ անհանգստանանք: Եթե մենք ունենում ենք անոմալիաներ, անոմալ դաշտերի փոփոխություններ և այլն, վերլուծություն ենք անում, փորձում ենք գնահատական տալ: Բայց այսօր նման բան չկա, ամեն ինչ հանգիստ է»,- ասաց մասնագետը:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին 3.0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիսում էր: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել էր 4 բալ, այն Արթիկ և Գյումրի քաղաքներում զգացվել էր 3 բալ ուժգնությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ