Րաֆֆի Հովհհանիիսյան: Ո՞վ էր նա: Որտեղի՞ց հայտնվեց, ե՞րբ հայտնվեց այդպես էլ չհասկացա: 
Ձեր թույլտվույամբ վերհիշեմ Րաֆֆու քաղաքական կյանքը:

Առաջին անգամ ամերիկայից հոս էգած այս անհատը՝ ստեղծելով «Ժառանգություն» անունով կուսակցություն մասնակցեց 2007 թվականի ԱԺ ընտրություններին ու հաղթահարելով 5 տոկոսանոց բարյերը իր թիմի հետ հայտնվեց ԱԺ-ում: 
ԱԺ-ում Րաֆֆին ու իր թիմը փորձեցին ընդդիմադրի կեցվածք ընդունել ու ԱԺ-ում հանդես գալ, որպես ընդդիմադիր խմբակցություն: 

2012 թվականին՝ ԱԺ մյուս ընտրություններին Րաֆֆին նորից փորձեց իր «ուժերը» ԱԺ ընտրություններին և այս անգամ նույնպես նրա հույսերը արդարացվեցին: Ի տարբերություն նախորդ գումարման ԱԺ-ին Րաֆֆին այս անգամ հրաժարվեց իր մանդատից՝ նախապատրաստվելով գալիս նախագահական ընտրություններին: 

2013 թվական՝ ՀՀ նախագահի ընտրություններ: Նախագահի աթոռի համար պայքարում էին 7 թեկնածուն, որոնց թվում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Քարոզարշավի ողջ ընթացքում Րաֆֆին զբաղված էր իր սեփական ՓԻԱՌ-ով, Նրա Փիառի մասն էլ կազմում՝ «ԲԱՐԵՎ»-ը, նա բարևում էր անխտիր բոլորին՝ ծանոթ, անծանոթ,. Հարազատ, բարեկամ: Րաֆֆին աչքի ընկավ նաև հանրային վարսահարդարմամբ: 

Ընտրությունների արդյունքում Րաֆֆի օգտին քվեարկել էր ընտրողների 37 տոկոսը՝ մոտ 500 000 մարդ: Բայց ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանում Ընդդիմադիր թեկնածուն չհամաձայնվեց արդյունքների հետ և սկիզբ դրեց «Բարևի հեղափոխություն» շարժմանը: 
Բողոքի ցույցերը արվում էր համարյա ամեն օր, ամեն ժամ, ամեն տեղ, լրատվականների տոփ թեման Րաֆֆին էր: 
Բոլորին զարմացրեց ու իր պայքարի ընթացքը Րաֆֆին փոխեց բոլորին հանկարծակիի բելերով՝ նա հայտարարեց անժամկետ հացադուլ-նստացույց Ազատության հրապարակում: 
Երկար բարակ ձեզ չհոգնեցնելով միանգամից ասեմ, որ Րաֆֆին, որոշակի ժամանակ անց, 0-ի հավասարեցրեց իր պայքարը: 

Այսօր Րաֆֆին սահուն քայլերով վերացնում է իր և իր կուսակցության անունն ու պատիվը: Իմ համար վերջնական ստորացուցիչ քայլն էլ համարում եմ՝ ԵԱՀԿ ամբիոնից Հայաստանի անունը քցող հարց բարձրացնողին ԱԺ-ում իր խմբակցության ղեկավարի պաշտոնին նշանակելը՝ վերջնականապես ապացուցելով, որ իրա համար «Հայրենիքի պատիվ» ասվածը կարևոր չի ու որ իրա մտքին միայն աթոռն է ու պաշտոնը:

Էսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել