31239Footsport.am-ը գրում է.

Երեկ տեղեկացրել էինք, որ մարզչական նոր նշանակումներ են եղել ազգային ու երիտասարդական հավաքականներում: <Փյունիկի> գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ժամանակավորապես կգլխավորի ազգային հավաքականը: Իսկ ահա Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ, 45-ամյա Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ:

Նրա օգնականները կլինեն Արման Տոնոյանը և Աշոտ Գրիգորյանը, իսկ դարպասապահների մարզիչը՝ Արման Կիրակոսյանը: Խաշմանյանը, որ հաջողությամբ աշխատել է ՀՀ մի շարք ակումբերում ՝ «Միկա», «Արարատ», «Գանձասար», «Կիլիկիա», «Բանանց», անցած տարվա հուլիսին ստանձնեց օրհասական ու անհուսալի վիՃակում հայտնված Երեւանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը եւ խոստացավ շատ արագ ոտքի կանգնեցնել հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակրին ու հավաստիացրեց, որ կարճ ժամանակում «Արարատին» կրկին կհասցնի հայկական ֆուտբոլի առաջամարտիկների շարքը:

Եւ ահա, ընդամենը 1տարի անց նա արդեն իրականություն  դարձրեց իր խոստումները: «Արարատը» ընթացիկ առաջնությունում 8 փուլից հետո վաստակած 17 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշային աղյուսակը եւ մերձակա մրցակից  «Փյունիկից» առաջ է անցել արդեն 4 միավորով:

Հաշվի առնելով իր նախորդ ակումբներում եւ մասանվորապես «Արարատում» կատարած արդյունավետ աշխատանքը, Խաշմանյանն այս տարի նշանակվեց միչեւ 19 տարկանների պատանեկան  հավաքականի գլխավոր մարզիչ: Ճիշտ է օրերս Լեհաստանում ընթացած տարիքային այդ խմբի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում նրա ղեկավարած ՀՀ ընտրանին չկարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, սակայն տպավորիչ ելույթների շնորհիվ արժանացավ երկրպագուների համակրանքին ու մասնագետների դրվատանքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել