Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը մասամբ հերքել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի քաղաքացիներին լրտեսելու մասին տեղեկությունները, որ նախօրեին հրապարակել էր ֆրանսիական Le Monde թերթը՝ Էդվարդ Սնոուդենի նյութերի հիման վրա:

Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ այդ թեմայով Le Monde-ի հոդվածները «ոչ ճշգրիտ և մոլորության մատնող տեղեկատվություն են պարունակում»: Նա մասնավորապես հերքել է, թե ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը Ֆրանսիայի քաղաքացիների ավելի քան 70 մլն հեռախոսազանգ է գաղտնալսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել