Գյումրիում արդեն ավանդույթ է դարձել թիկնապահ ունենալը: Մեզ բոլորիս հայտնի ՀՀԿ-ական Վարդանն էլ ախՌԱնա ուներ, ու երևի Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետն էլ չի ուզում ոչնչով զիջել Վարդանին:
Այսօր թերթերից մեկում կարդացի, որ «Սամվելի ԱխՌանան ծեծել է էլեկտրիկի» ու կարևոր չի ինֆոն համապատասխանում է իրականությանը թե չէ, այստեղ կարևոր է, որ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՄԵՆԱԹՈՂՈՒՆԱԿ քաղաքապետ» տիտղոսի շարունակական բնույթն է կրում: Իհարկե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միշտ մրցակցության մեջ են, բայց ինձ չէր թվում թե նրանք կմրցեն նաև, թե ով ավելի վատ արարքով հայտնի կդառնա:
Ինչ է ստացվում, որ Գյումրիի քաղաքապետերը՝ համենայն դեպս վերջին երկուսը, փորձում են ինքնահաստատվել հասարակ քաղաքացիների վրա, փորձում են քաղաքը ահ ու սարսափի մեջ պահել ու փորձում են ապացուցել, որ իրենք ուժեղ են ու իհարկե ինչպես յուրաքանչյուր պաշտոնյայի ԱԽՌԱՆԱ, այսպես էլ Սամվելի ԱԽռանան նույնպես ինքնահաստատվում է ծեծելով Էլեկտրիկների և ջրմուղի աշխատողների, հասարարկ բառմենի ու տենց:
Բայց Գյումրիի նման քաղաքաքում քաղաքապետերը ավելի կարևոր մտածելու խնդիրներ ունեն, քան լույսի առկայությունը, ինչպես նաև ավելի կարևոր խնդիրներ ունեն լուծելու, քան իրենց սեփական տարածքների ավելացումը:
Գյումրեցիների գլխին ոնց որ գալովի է:
Հուսանք կամ Սավել Բալասանյանը կփոխվի շատ արագ, կամ էլ շատ արագ կբռնի Վարդան Ղուկասյանի մշուշոտ ուղին:



