«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում ասվում է.
«Դեսպանը և մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչև 4 տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դեսպանի կամ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել:»
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածն ասում է՝ դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է: Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչև երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել: Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ում կան նաև 70 անց աշխատակիցներ:
Վիգեն Չիտեչյան - 26 06 1941թ. դեսպան է նշանակվել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք` 1995թ. Ֆրանսիայում, 1997թ. նշանակվել է Բելգիայում և Բենիլյուքսի երկրներում, 2009-ին` կրկին Ֆրանսիայում: 18 տարի բացակայում է երկրից. ավելի երկար քան նույնիսկ Նալբանդյանը` 1992-2008 /16 տարի/:
Արշակ Փոլադյան - ՀՀ դեսպան ԱՄԷ-ում 2000-2006թթ. 2007թ-ից` ՀՀ դեսպան Սիրիայում. երկրից բացակայում է 12 տարի:
Արմեն Մարտիրոսյան - ՄԱԿ-ում ՀՀ դեսպան 2002-2009թթ., 2009-ից` ՀՀ դեսպան Գերմանիայում, երկրից բացակայում է 11 տարի:
Արմեն Խաչատրյան - ՀՀ դեսպան Ուկրաինայում 2003-2010թթ., 2010-ից` Բելոռուսում. երկրից բացակայում է 10 տարի:
Կարեն Նազարյան – ՀՀ դեսպան Իրանում 2005-2009թթ., 2009-ից` ՀՀ դեսպան ՄԱԿ-ում. երկրից բացակայում է 9 տարի:
Աշոտ Քոչարյան - ՀՀ դեսպան Հնդկաստանում 2005-2009թթ., 2009-ից` ՀՀ դեսպան Լիբանանում, երկրից բացակայում է 9 տարի:
Թաթուլ Մարգարյան - ՀՀ դեսպան ԱՄՆ-ում 2005թ-ից. երկրից բացակայում է 8 տարի:
Օլեգ Եսայան- ՀՀ դեսպան Բելոռուսում 2006-2010թթ., 2010-ից` ՀՀ դեսպան Ռուսաստանում. երկրից բացակայում է 7 տարի:
Աշոտ Գալոյան –ՀՀ դեսպան Լեհաստանում 2006թ-ից, երկրից բացակայում է 7տարի:
Վահագ Մելիքյան - ՀՀ դեսպան ԱՄԷ-ում 2006-2011թթ., 2011թ-ից` ՀՀ դեսպան Արգենտինայում, երկրից բացակայում է 7 տարի:
Վլադիմիր Բադալյան - ՀՀ դեսպան Թուրքմենսատանում 2008թ-ից, երկրից բացակայում է 5տարի:
2009թ-ին նշանակված դեսպանները, համաձայն օրենքի, կամ պետք է հետ կանչվեն, կամ` նշանակվեն այլ երկիր:
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ժամկետը երկու տարի է, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով»:
Այս կատեգորիայի դիվանագետների, ինչպես նաև` Գլխավոր հյուպատոսների նշանակումների մասին կայքերում ոչինչ չկա, սակայն տասնյակ դիվանագետների համար խախտվել է նաև օրենքի այս հոդվածը: Բազմաթիվ դիվանագետներ օրենքով նախատեսված 3 տարվա փոխարեն անընդմեջ պաշտոնավարում են 4-6 տարի, մինչդեռ դիվանագետներ կան, որ 10 տարուց ավելի է`չեն գործուղվում դեսպանություններ:
Դոնի Ռոստովում 10 տարուց ավելի ՀՀ հյուպատոսն է Արարատ Գոմցյանը, Սանկտ Պետերբուրգում հյուպատոսն արդեն 5 տարուց ավելի է, Լոս Անջելեսի ոչ դիվանագետ հյուպատոսը 5 տարի է այնտեղ, ըստ մամուլի տեղեկությունների` հիմա էլ տեղափոխվում է Մեքսիկա:
Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարը, նրա տեղակալները` բացի Շավարշ Քոչարյանից, ինչպես նաև` տասնյակ դիվանագետներ 1992թ. ՀՀ դեսպանությունների կազմավորումից հետո անընդմեջ կամ երկու-երեք գործուղումներով դրսում են եղել 10-18 տարի:
Էլ չխոսենք տասնյակ չվերադարձածների մասին. ՀՀ բյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսվել, մինչդեռ դիվանագետները, դառնալով լավ մասնագետներ, անցել են ծառայության այլ տերերի մոտ:
Ահա, այսպիսի կադրային քաղաքականություն:



