Մեզ մոտ ամեն ինչ անհատականացվում է, կերպարների կենտրոնացում կա:
Իսկ պարզապես մարդկանց, բանվորին, կոշկակարին, վաճառողին մատուցողին... մարդկանց, ուշադրություն չենք դարձնում:
Իհարկե, ոնց կլինի: Ամեն օր մահանում են մարդիկ, ամեն օր դժբախտանում են մարդիկ, տարբեր մարդիկ,մեկը կոշկակար, մյուսը դարբին, մեկ ուրիշը պարզապես անցորդ... Իսկ մենք լուռ ենք:
Մենք չենք կարողանում սիրել մարդկանց, մենք միայն սիրում ենք «Կերպարների»:
Մարդուն պետք է ուշադրություն դարձնել: Մեկ-մեկ փողոցով անցնելիս հարկավոր է կողքիններին նայել: Նայել ալեհեր պապիկին, մուրացկան տատիկին, հոգսաշատ հայրերին, սպիտակող մայրերին, մտահոգ՝ ջահելին...
Մարդուն, մարդուն:Այ երբ մենք սկսենք հարգել, մտահոգվել մարդու մասին, դիմացինի ցավով տապակվել, խնդությամբ՝ հրճվել, ինչ-որ բան կփոխվի նաև մեր փթած համակարգում:Իսկ մինչ այդ, ոչնչի հույս ունենալ պետք չէ, որովհետև դա իզուր է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3410845245271?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել