Բացառիկ ձայնի տեր հմայիչ փոփ դիվան մինչև 5 տարեկանը խոսել և երգել է իսպաներեն, ինչը զարմանալի չէ, քանի որ նրա հայրը իսպանացի է: Մայրը 2 տարի աշխատել է իսպաներենի թարգմանչուհի: Ուստի դեռ մանկուց նրա մեջ արմատավորվել են իսպանական սովորույթներն ու լեզվազգացողությունը: 

Երբ դեռ երեխա էր, ապագա փոփ աստղի համար շատ դժվար էր իսկական ընկերներ գտնելը, քանի որ զինվորական հոր և երգչուհի մոր մասնագիտությունների հետ կապված նրանք անվերջ բնակավայրից բնակավայր էին տեղափոխվում: Միակ մխիթարությունը երգն էր, և մայրը ուրախությամբ էր նայում, թե ինչպես է փոքրիկ աղջիկը գեղեցիկ դասավորում փափուկ արջուկներին ու նապաստակներին և երգում նրանց առջև` հացի կտորը խոսափող դարձրած:

1999թ-ի հունիսի 2-ին կայացավ Քրիստինա Ագիլերայի առաջին տեսահոլովակի պրեմիերան Genie In A Bottle երգի հիման վրա, որն ակնթարթորեն հայտնվեց Բիլբորդ հիթ շքերթի 1-ին տեղում: Նույն տարվա օգոստոսի 24-ին լույս տեսավ դեբյուտային ալբոմը, որը կրում էր իր իսկ անունը: Աշխարհն իմացավ նոր աստղի մասին:

Քննադատներից շատերն են Ագիլերային անվանում նոր սերնդի ձայնը: Նրան գիտեն ամբողջ աշխարհում: Երգչուհու ներկայացրած ոճերն են R&B, Soul և Pop: Երգչուհու խոստովանությամբ` ինքը երբեք չի սիրել միապաղաղություն և դրանով է պայմանավորված, որ հաճախակի փոխում է իր կերպարները, դառնում մեկ շիկահեր, մեկ սևահեր… 

Ի դեպ, Ագիլերան տանել չի կարողանում, երբ իր անվան վերջում գրում են e` այսինքն արտասանում Քրիսթին և ասում է, որ Christina-ն լատինական անուն է, իսկ Christine-ը` ամերիկյան: 

Երգին զուգահեռ Ագիլերան ունի նաև իր մասնավոր բիզնեսը: Գրեմմի մրցանակի հնգակի դափնեկիր Քրիստինա Ագիլերան 2008 թ.-ի նոյեմբերի 3-ից սկսեց օծանելիքի արտադրություն: Առաջին բուրմունքը կոչվում էր Christina Aguilera. Inspire: Թույլ վարդագույն շշով օծանելիքը, որը դիզայներների մտահղացմամբ իր ձևով հիշեցնում է երգչուհու ազդրը, խոստանում է կանացի քաղցր մրգային համանվագ` նուրբ և էներգետիկ սուր հոտով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել