Մենք սովոր ենք ջուրը կրակի թշնամին համարել: Սակայն միշտ չէ որ այդպես է: Եթե մի փոքր հմտություն ցուցաբերել, ապա կարելի է ջրի միջոցով կրակ ստանալ: Ահա թե ինչպես կարելի է դա անել 1. Վերցրեք հին լամպը, հեռացրեք նրա մեջ եղած մասերը, լվացեք այն, որպեսզի լամպը լինի կատարյալ մաքուր, լցրեք այն ջրով և փակեք ծայրը փուչիկով: Ապա պահեք այն թղթի վրա, որպեսզի կարգավորեք արևի ճառագայթները և շուտով թուղթը կվառվի: 
2. Փոքր տարրա վերցրեք, նրա մեջ մի փոքր թափանցիկ պոլիէթիլեն դրեք այնպես, որ նա լիովին համապատասխանի տարրայի չափսերին: Լցրեք այն ջրով,ապա փաթաթեք պոլիէթիլենի ծայրերը և հետևեք, որ նրա մեջ օդ չմնա: Ստացվում է կիսաթափանցիկ մի առարկա, որի միջոցով նույնպես կարելի է կրակ վառել: 3. Վերցրեք նկարի շրջանակ, նրա վրա պոլիէթիլեն կապեք: Ապա շրջանակն այնպես տեղադրեք, որ հնարավոր լինի նրա վրա ջուր լցնել: Ջրի ծանրության տակ պոլիէթիլենը կկորանա և ոսպնյակի ձև կստանա, որը կհավաքի արևի ճառագայթները և հնարավոր կլինի կրակ անել: 4. Ջրով լի թափանցիկ պլաստիկ շիշը նույնպես կարող է պետք գալ կրակ վառելու համար: Մի քիչ չոր խոտ գտեք, դրանք մի կույտի մեջ հավաքեք և պահեք շիշն այնպես, որ արևի ճառագայթներն ընկնեն ճիշտ ուղղությամբ: 







