Մենք ցավալիորեն հաճախ ենք առնչվում հայկական մշակույթի գողության հետ: Հաճախ է անզորությունն ինձ պատում, որ չկա պետականորեն ոչ մի մեխանիզմ դրա դեմն առնող: Քաշում եմ տնից, քաշում են դռնից ու չենք հասցնում ո՞ր կողմը թռչենք: Թուրքերը թալանեցին մեր արևմտյան տարածքներն ու մարսում են, ոչնչացնելով հայկական հետքն այդ տարածքներում. Վերջերս էլ բացեիաբաց սկսեցին գողանալ մեր երգերը, նվագարանները. անգամ դուդուկն են թուրքական համարում: Նույնը և Ադրբեջանը: Բայց այսօր արդրեն որերրորդ անգամ ինձ զարմացնում է Ռուսաստանյան ORT-ով տրվող ԺԴԻ ՄԵՆՅԱ հաղորդաժամին նորից հնչեց հայկական երաժշտություն "Հարսին դուրս հանելու " պարեղանակը: Ինչու՞ եմ ասում նորից, քանզի անցած տարի ես ահազանգ հնչեցրեցի, որ նույն հաղորդաժամին մի քանի հաղորդման ընթացքում օգտագործեցին Իսակակյանի "Օտար, ամայի ճամփեքի վրա" երաժշտության մեղեդին: Էսպես որ եղավ, մեր մշակույթային թալանը մեր ազգին կկնանգնեցնի փաստի առաջ: Եթե մեր մշակույթային արժեքներին այսօր տեր չկանգնենք, վաղը մեր գալիք սերունդին հնարավոր չի լինի ապացույցել այս կամ այն մշակույթային արժեքի Հայկականությունը: Դրա համար պետք է ունենալ փաստացի հեղինակային իրավունք, որ հեռու մնանք ավելորդ քաշքշուկից: Ինչպես վերջերս թուրքերը Տոլման գրանցեցին թուրքական ճաշատեսակ. դե դրանից հետո ինչքան էլ հայն ասի. չէ, հայկական է, ո՞վ կհավատա... Տարիներ առաջ Ջիվան Գասպարյանը գալիս էր Բելգիա ու թուրք երաժիշտներին դուդուկ նվագել էր սովորեցնում... Այնպես պատահեց, որ մի օր տարբեր ազգերի երաժշտական փառատոն էր ու թուրքերը երգեցին Սարի Գյալի երգը դուդուկի նվակակցությամբ: Ես չհամբերեցի, երբ կատարումն ավարտվեց, մոտեցա հարցրեցի,- -Դուք գիտե՞ք որ այդ երգն հայկական է, ինչպես նաև դուդուկը... -Ոչ տիկին սա թուրքական երգ է, դուդուկն էլ թուրքական... Ես անզոր էի պնդելու, քանզի մենք մեր եղածին տեր չենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել