Այս հոդվածում ներկայացնում ենք աշխարհի լավագույն ճարտարագետների ու դիզայներների կողմից նախագծված մեքենաները, որոնք միշտ չէ, որ արտադրության են հանվում: Համարվելով «ֆուտուրիստիկ»` այս մեքենաների արտադրությունը կամ անհնարին է, կամ էլ անիրական: Այնուամենայնիվ ավտոարտադրող ընկերություններն օգտագործում են այդպիսի մեքենաների կոնցեպտները հաճախորդների ուշադրությունը գրավելու ու նրանց վերաբերմունքը ստուգելու համար: Դե ինչ, վայելեք`

25 erRinGo (2009թ)


Այս էլեկտրաէներգիայով աշխատող շրջանաձև կոնցեպտուալ մեքենան նախագծել է Մուհամադ Ղեզելը: Մեքենան երեք «անիվներով» է շրջապատված: Չնայած համակարգը նախագծված է այնպես, որ մեքենան գործի է ընկնում երեք անիվներից միայն մեկով` կենտրոնականով, այնուամենայնիվ մյուս երկու անիվների առկայությունը մեքենայի հավասարակշռությունն ապահովելու համար է: Ամենատարօրինակը սակայն այն այն է, որ այս մեքենան ունի նույնքան անիվներ ներսում, որքան որ դրսում: Մեքենան երկտեղանի է և փաստորեն ներսում պտտվող անիվներով:

24 P-Eco (2010թ)


Մեքենան գործի է գցվում էլեկտրաէներգիայի միջոցով, մարտկոցի լիցքավորմամբ: Նախագծվել է Հարավային Կորեայից Ջունգ-Հուն Քիմի կողմից:

23 A360 (2008թ)


Այս մեքենան մասնակի ՉԹՕ-ի և մասնակի ռազմական ռեակտիվ ինքնաթիռի տեսական կոնցեպտների համալրում է, և նախագծվել է Հուին Նգոկ Լանի կողմից: Մեքենան կարող է շարժվել յուրաքանչյոիր կողմով: Այն ոչ թե անիվներով է շարժվում այլ սֆերաներով, ինչը նրան հնարավորություն է տալիս վարել յուրաքանչյուր ուղղությամբ, իսկ մեքենայի խցիկը կարող է պտտվել 360 աստիճանով:

22 Լովոս (2009թ)


Մեքենան ասես «Տրանսֆորմերները» ֆիմից լինի, այն ծածկված է 260 նույնանման բացվող «շերտերով» որոնք նախատեսված են տարբեր գործառույթներ իրականացնելու համար, սկսած օդը կոտրելուց մինչև արևային էներգիայի կլանիչների գործառույթ կատարելը: Տարբեր իրավիճակներից կախված սրանք կարող են միմյանցից անկախ բացվել ու փակվել:

21 Ավրորա (Հյուսիսափայլ) անվտանգության մեքենա (1957)


Այս մեքենան երբեմն նկարագրում են որպես բոլոր ժամանակների ամենատգեղ մեքենա: Այն երբևէ նախագծված առաջին անվտանգության փորձարարական մեքենան է: Նախագծի հեղինակը կաթոլիկ հոգևորական հայր Ալֆրեդ Խուլիանոն է: Ինչպես արդեն նշվեց մեքենան հատուկ նախագծվել էր այնպես, որ այն լիներ ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը: Չնայած այս մեքենան երբեք էլ իրականում չի արտադրվել, այնուամնեայնիվ մինչ այսօր էլ այն հիշվում է:

20 Honda Fuya-Jo (1999թ)


Այս մեքենան հատուկ նախագծվել է երեկույթնեի սիրահարների համար: Մեքենայի անունը թարգմանաբար նշանակում է «անքուն քաղաք» և դրա ինտերյերը նախագծված է ինչպես ակուբի ինտերիեր:

19 Dodge Deora (1965թ)


Չնայած այս մեքենան երբեք էլ մեծաքանակ արտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ այն բավականին հետաքրքիր դիզայն ունի: Դուք երևի կհարցնեք, թե ինչպե՞ս եք նստելու մեքենան, եթե նա չունի դուռ: Իրականում մեքենայի դուռը դիմացի հատվածում է գտնվում ու ապակին ծալվում է  վերև:

18 Peugeot Ozone (2008)


Մեքենան աշխատում է գիրոսկոպիկ տեխնոլոգիայով ինչպես և 25-րդ կետում նկարագրված մեքենան: Եթե չլիներ Պեժոյի լոգոն, դժվար կլիներ պատկերացնել, որ այս իրն իրականում մեքենա է իրենից ներկայացնում:

17 BMW GINA (2002թ)


Թերևս այս ցանկում ներառված միակ մեքենան, որն առավել հնարավոր է իրականության վերածել: Մեքենան ջրակայուն է, ճկուն: Այս մետաղական մեքենան ծածկող «մաշկը» կարողանում է ճկվել:

16 General Motors ENV (2010թ)


Այս մեքենաները գործի ընկնում լիթիումի մարտկոցով, կարող է մինչև 40 կմ հեռավորության ճանապարհորդության դուրս գալ: Մեքենայի մարտկոցները հնարավոր է հեշտությամբ լիցքավորել տնային պայմաններում:

15 Volkswagen Aqua (2011թ)


Չինացի ճարտարագետների կողմից նախագծված այս մեքենան  կարողանում է բազմատեսակ մակերեսներով անցենել, այդ թվում նաև ջրի վրայով: Այս մեքենան իսկական հրաշք է, միակ թերութունը թերևս դրա դուռն է, որը մեկն է և այն գտնվում է մեքենայի հետևի մասում:

14 Kalos (2011թ)


Մենք միայն կարող ենք հուսալ, որ այս մեքենան երբեք էլ անհրաժեշտ չի լինի արտադրել: Մեքենան նախատեսված է այնպես որ եթե օզոնի շերտը բարակի ու գազով լիցքավորվող մեքենաները անօրինական համարվեն այս մեքենները կարող են փոխարինել դրանց: Այս ամենագնացի հատուկ մակերեսը այնպես է նախագծված և այնպիսի նյութից որը կպաշտպանի արեգակնային ճառագայթումից:

13 Fiat EYE (2010թ)


Այս մեքենայի կարևորագույն առանձնահատկությունը համարվում է դրա ձայնայի կառավարումը, նույնիսկ մեքենայի վարումը:

12 SAIC Yez (2010թ)


Մանդարինից թարգմանաբար Yez նշանակում է «տերև»: Այս մեքենան նախագծվել է Շանհայ ավտոմոթորս ընկերության կողմից այն  ածխածնային դիօքսիդով է աշխատում ու թթվածին է արտազատում գործի գցված վիճակում: Չնայած դուք կմտածեք թե սա ուղղակի անհավանական է, սակայն արհեստական ֆոտոսինթեզը շուտով կարող է իրականություն դառնալ:

11 Egochine B (2010)


Մեքենան նախագծվել է Պաուլո դե Գիուստի կողմից: Այն միատեղանի է և նախագծվել է զուտ զվարճանքի համար:

Շարունակությունը այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել