Փոռիկների, բանտերի, գոտիների, ժանյակների և այլ ճոռոմ փաթեթավորումների փոխարեն տղաները նախընտրում են բնական կտորներ և հասարակ ուրվագծեր, որոնք թեթևակի փակում են մարմինը: Ամեն դեպքում ամենասեքսուալ աղջիկն այն աղջիկն է, ում հետ հարմարավետ է:
1. Տրիկոտաժային վերնաշապիկ և կիսավարտիք
Դրանք չեն սահմանափակում շարժումները, հաճելի են շոշափելիս և սեքսուալ կերպով գրկում են մարմինը:
2. Սիրելիիդ երկար վերնաշապիկը: Ոչինչ ավելի:
Նրան միշտ հաճելի է տեսնել քեզ իր հագուստով, կլինի դա բաճկոն, թե վերնաշապիկ: Թեժ սեքսից հետո կրելով նրա վերնաշապիկը դու ընդունում ես, որ նրա ենթակայության տակ ես: Ուստի ինչու՞ հաճելի բան չանես սիրելիիդ համար և կրես նրա վերնաշապիկը մերկ մարմնիդ:
3. Մետաքսե գիշերազգեստ
Մետաքսից քնքուշ ու նրբագեղ քիչ բան կա, այնպես որ պատրաստ եղիր, որ սիրելիդ չի ցանկանա քեզ իր գրկից բաց թողնել: Միայն թե երկու բան հաշվի առ. քո սեփական մաշկը չպետք է իր նրբությամբ զիջի մետաքսին, և գիշերազգեստդ պետք է հասարակ ու էլեգանտ լինի. համեստությունը զարդարում է:
4. Թափանցիկ գիշերային վերնաշապիկ
Այն հարմար չէ ամեն գիշերվա համար, բայց երբեմն կարելի է երես տալ սիրելիին նման անկեղծ հագուստով:
5. Chanel օծանելիքի մի կաթիլ
Թող սա լինի մեր վերջին կետը, բայց իրականում տղաների բացարձակ մեծամասնությունը նախընտրում է իր սիրելիին ննջասենյակում մերկ տեսնել: Բացարձակ մերկությունն ինքնավստահության և սիրելիի հանդեպ վստահության նշան է: Իսկ սիրելիդ քեզ հենց այդպիսին է ցանկանում տեսնել:
Իսկ ահա հետևյալ բաներից պետք է հրաժարվել.
Կրծկալ. տղաները չեն սիրում իրենց ձեռքերի և քո կրծքի միջև ավելորդ խոչընդոտներ տեսնել:
Դիմահարդարում. հետքեր բարձի վրա, լղոզված թարթչաներկ և շրթներկ... Չի ոգևորում...
Երկար գիշերազգեստ փոռիկներով. հատկապես արհեստական կտորներից: Դրանով դու ավելի շատ տորթի նման կլինես: