Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Սամվել Աբազյանը և Վաչագան Մանուկյանը, ովքեր կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց:

Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի 1-03 շտապ օգնության թիվ 53 բրիգադը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել