Յունիբանկը Հայաստանում գործող բոլոր 43 մասնաճյուղերում տեղադրել է վճարային տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Բանկի ևս 2 մասնաճյուղ, որոնցից մեկում նույնպես տեղադրված է տերմինալ, գործում են ԼՂՀ-ում:
Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:
Հաշվի առնելով տերմինալներից օգտվող հաճախորդների թվաքանակի և գործարքների ծավալների աճը, մոտ ապագայում Յունիբանկը նախատեսում է ընդլայնել ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարումները կատարել ինքնուրույն, առանց բանկային աշխատակցին դիմելու: Տերմինալներով իրականացված գործարքների ծավալն ամսական կտրվածքով աճել է գրեթե վեց անգամ: