«Այստեղ մարդիկ են ապրում, որոնք այդ աղմուկից, սթրեսից քուն-դադար կորցրել են». Փակ Շուկայի հարևանները հոգնել ենPanorama.am-ը գրում է.

Թեև Փակ շուկան, անկախ իր շուրջ ծավալված բոլոր փոթորիկների արդեն գործում է, փակշուկայական կրքերը չեն հանդարտվում` մեկ ակտիվիստներն են բողոքում, մեկ էլ հարակից տարածքի բնակիչները: Panorama.am-ն այսօր ականատես եղավ մի խումբ բնակիչների զրույցի, ովքեր, տեսնելով, որ իրենցով հետաքրքրվում են լրագրողներ, վերածեցին դա փոքրիկ բողոքի ակցիայի:

«Մենք հոգնել ենք, քանի ամիս է՝ էս է, չի կարելի, չէ՞: Հասկացանք` գաղափարներ, եսիմ ինչ, բայց մոռանում են, որ այստեղ մարդիկ են ապրում, որոնք այդ աղմուկից , սթրեսից քուն-դադար կորցրել են: Մեղք ենք»,- սկսեց կանանցից մեկը, ում խոսքով, իր երկու երեխաները ուսանողներ են, բայց այդ աղմուկի պատճառով չեն էլ կարողանում իրենց գործով ու դասերով զբաղվել.

«Ոստիկանները մեկ  ակտիվիստներին են փորձում պահել, որ չաղմկեն, մեկ էլ վերակառուցման կողմնակիցներին են պահում: Բարձրախոսներն էլ էնքան բարձր են, տնաշենները, մեր տներն էլ էնքան հինավուրց, որ ոնց որ մեր տանը խոսան անընդհատ.... հոգնել ենք. մի օր չի, երկու օր չի»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել