Մի բան անհերքելի է. բոլորն էլ մահանում են վաղ թե ուշ: Ճիշտ է, անհնար է կանխագուշակել թե ո՞վ, ե՞րբ ու ինչպե՞ս կմահանա, բայց շնորհիվ մաթեմատիկայի հավանականության տեսության, կարելի է հաշվարկել այս կամ այն բանից մահանալու տարբերակի հավանականությունը: Այսպիսով, Ձեզ եմ ներկայացնում մահանալու ամենահավանական 25 տարբերակները:

 25  Հրավառության դետոնացիա (1-ը՝ 615,488-ից)
Օրինակ ԱՄՆ-ում գոյություն ունի ստատիստիկա,համաձայն որի, տարեկան 10000 մարդ հայտնվում է հիվանդանոցներում՝ հրավառությունների ժամնանակ ստացված վնասվածքներով, որոնց մի մասին չի հաջողվում փրկել: Սրան եթե գումարում ենք այլ երկրներու,մ հատկապես՝ արևելաասիական երկրներում գրանցվող ցուցանիշները, ապա ստանում ենք 1 հնրավարություն՝ 615488-ից, որ մարդը կարող է զոհվել հրավառության հետ կապ ունեցող ինչ որ միջադեպի արդյունքում:

 24  Ցունամի (1-ը՝ 500,000-ից)
Ճիշտ է, ցունամիները այդքան հաճախակի չեն լինում, բայց երբ դրանք լինում են, ապա հաճախ հարյուրավոր ու հազարավոր կյանքեր են խլում: Բավականին դժվար էր հաշվարկել ցունամիների մահաբերության ցուցանիշը, որովհետև ցունամիների զոհերի տվյալները որպես կանոն միախառնված են դրանք ծնող երկրաշարժերի տվյալների հետ, բայցևայնպես ցունամիից մահանալու հավանակնությունը կազմում է մոտավորապես կազմում է 1-ը՝ կես միլլիոնից:

 23  Երկնաքարի հարված (1-ը՝ 500,000-ից)

Սա ևս մի դժվար հաշվարկվող հավանականություն ունեցող սցենար է, սակայն կարելի է ասել, որ վերջին տարիների հետազոտությունները նման մահով մահանալու հավանականությունը նվազեցրել են 1-ը՝ 20000-ից, մինչև 1-ը՝ 500000-ից ցուցանշի, որովհետև գիտնականները հայտնաբերել են գրեթե բոլոր խոշոր երկնաքարարերը, որոնք գտնվում են երգրագնդի մոտ ու ուսումնասիրելով դրանց ուղղեծրերը, հանգել են այն եզրակացությանը, որ դրանք գրեթե վտանգ չեն ներկայացնում իրենցից:

 22  Շան հարձակում (1-ը՝ 147,717-ից)
Եթե ձեզ կծի ինչ որ կենդանի, ապա ամենայն հավանականությամբ դա կլինի շուն, իսկ նման հարձակման մահաբեր լինելու հավանականությունը 1-ը՝ 147717 է կազմում:

 21  Երկրաշարժ (1-ը՝ 131,890-ից)
Տարերային աղետներից ամենամահաբերների թվում են երկրաշարժերը, իսկ դրանց զոհը դառանալու հավանականությունը կազմում է 1-ը՝ 131890:

 20  Օձի, մեղվի կամ այլ թունավոր խայթոց (1-ը՝ 100,000-ից)

Թունավոր խայթոցներից ամեն տարի մահանում են հարյուրավոր մարդիկ և մահացիության դրանց ցուցանիշը մոտ 1,5 անգամ ավելի բարձր է, քան շան կծածից մահանալու հավանականությունը: Այն կազմում է 1-ը՝ 100.000-ից:

 19  Կայծակնահարում (1-ը՝ 83,930-ից)
Ամեն տարի մոլորակի վրա տեղի են ունենում կայծակնահարման մոտ քառորդ միլլիոն դեպքեր, որոնցից ամեն 10-րդը մահացու հետևանք է ունենում: Այս ցուցանիշով կայծակի հարվածից մահանալու հավանականությունը զբաղեցնում է մեր շքերթի 19-րդ հորիզոնականը:

 18  Մրրկահողմ (1-ը՝ 60,000-ից)
Եթե դուք ԱՄՆ-ի կամ Արևելյան Հնդկաստանի բնակիչ եք, ապա տորնադդոյից զոհվելու հավանականությունը ավելի բարձր է (տարեկան մոտ 600 զոհերից 550-ը ԱՄՆ-ում են գրանցվում), իսկ դրա համաշխարհային միջին ցուցանիշը կազմում է 1-ը՝ 60000-ից:

 17  Մահապատիժ (1-ը՝ 58,618-ից)
Չնայած նրան, որ պետությունների մեծամասնությունը արգելել է մահապատիժը, որպես պատժի միջոց, այնուամենայնիվ, այն դեռևս կիրառող երկրները շատ են, մեծ են ու ակտիվորեն դիմում են այդ քայլին. Չինաստան, ԱՄՆ, Հյուսիսային Կորեա, Եմեն, Իրան... Դրա շնորհիվ, մահապատժի արդյունքում մահանալու հավանականությունը աշխարհում կազմում է 1-ը՝ 58618-ից:

 16  Ջրհեղեղ (1-ը՝ 30,000-ից)
Ջրհեղեղները բնական աղտեներից ամենամահաբերն են և ամեն տարի խլում են տասնյակ հազարավոր կյանքեր: Արդյունքում, 1-ը՝ 30000-ից հավանականության ցուցանիշով զբաղեցնում են մեր շքերթի 16-րդ հորիզոնականը:

 15  Ավիավթարներ (1-ը՝ 20,000-ից)
Չնայած սարսափելի թվացող այս ցուցանիշին, պետք է հիշել, որ օդային տրանսպորտներով ճանապարհորդությունները ոչ միայն ավելի անվտանգ են, քան հասարակ մեքենայով ուղևորությունները, այլև հարյուր անգամ ավելի անվտանգ:

 14  Ջրահեղձ լինել (1-ը՝ 8942-ից)
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ջրահեղձումը հանդիսանում է ոչ բնական մահերի 3-րդ ամենատարածված պատճառը՝ խլելով տարեկան հարյուր հազարավոր մարդկային կյանքեր:

 13  Հոսանքահարում (1-ը՝ 5,000-ից)
Հոսանքահարումը ևս խիստ տարածված մահվան պատճառ է և ունենալով 1-ը՝ 5000-ից հավանականություն, զբաղեցնում է այս շքերթի 13-րդ հորիզոնականը:
Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել