1in.am-ը գրում է.

Կահիրեում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 3 մարդու, գրում է The Los Angeles Times-ը: 

Զոհվածների թվում կա 8-ամյա մի աղջիկ, փեսացուի մայրն ու հյուրերից մի երիտասարդ աղջիկ: Մոտ տասնյակ մարդ վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել են:

Ականատեսների խոսքով՝ մոտոցիլկետներով անհայտ անձինք հրաձգություն են բացել հարսանիքի հյուրերի ուղղությամբ, որը տեղի էր ունենում քրիստոնեական եկեղեցում, ու թաքնվել են:

Եգիպտոսի վարչապետ Խազեմ Բեբլաուին դատապարտել է զինյալների գործողությունները, որոնք հարձակվել են եկեղեցու վրա:

Նա խոստացել է, որ ոստիկանությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել