Եվ այսպես, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին չհաջովղվեց հաղթահարել Աշխարհի գավաթի խմբային պայքարի փուլը և մենք չենք մասնակցի թվականին կայանալիք Աշխարհի Առաջնությանը: Մի կողմից, տղաներին գովել է պետք արդեն իսկ նրա համար, որ այդ մեծ սպորտային իրադարձությանը չմասնակցելը իրական ափսոսանք է առաջացնում, քանզի հենց նրանց շնորհիվ մեր մեջ ձևավորվեց հավատը, որ դա հնարավոր է և հենց այդ տղաները կարողացան անեն մի շարք անհավանալի բաներ՝ ջախջախել Դանիայի հավաքականին, հետո չեխերին, հետո բուլղարներին, հետո էլ ոչ ոքի խաղալ աշխարհի քառակի չեմպիոն իտալացիների հետ...

Այս ամենը ճիշտ է և կասկածից վեր է, որ հավաքականի տղաները, կամ առնվազն դրանց մի մասը գովասանքի ամենաջերմ խոսքերին են արժանի, սակայն եթե մենք չվերլուծենք տեղ գտած թերությունները ու չտանք դրանց արժանի գնահատականները, մենք այդպես էլ կմնանք ափսոսացողների շարքում: 
Ի՞նչը մեզ խանգարեց, որպեսզի մենք հաղթահարենք խմաբյին փուլը: Ըստ իս, կա երեք հիմնական պատճառ. խայտառակ խաղ պաշտպանությունում, դիլետանտ գլխավոր մարզիչ ու վատ հարաբերությունների առանձին խաղացողների միջև:

1. Հավաքականի բոլոր խողերը նայելիս, ինձ չէր լքում այն տպավորությունը, որ մեր դարպասապահները՝ թե՛ Բերեզովսկին, թե՛ Կասպարովը, ոչ այնքան վտանգված են հակառակորդի հարձակվողների կողմից, որքան մեր իսկ պաշտպանների, որոնց խաղը սովորաբար խայտառակ վատ էր, իսկ լավ օրերին՝ ուղղակի վատ: Կարևելի է թերևս առանձնացնել Վարազդատ Հարոյանին, ով բոլոր իր խաղերում իրեն կոտորում էր ու ԳՈՆԵ փորձում էր ինչ որ բան անել, պարզապես երևի երիտասարդական ավյունն է այս տղայի մեջ շատ ուժեղ խոսում ու նա պարբերաբար չի կարողանում իր էմոցիաների ու իմպուլսների կառավարումով զբաղվել: Եթե այս տղայի ինքնատիրապետումը ուժեղացվի, ապա նա իրոք լավ պաշտպան կդառնա:
2. Մարզիչի պահը թերևս ամենծանրն է, որովհետև աբսուրդ է զուտ սանիկական կապերի վրա հիմնվելով գլխավոր մարզիչ պահելը, ով անգամ ներքին առաջնությունում չի կարողանում իր մարզած թիմին չեմպիոնական տիտղոս բերել, բայց այնուամենայնիվ համառորեն հեղեղում է հավաքականը Փյունիկի անտաղանդներով: 

Մինասյանը չի կարողանում կարգավորել նաև թիմի ներսիում տիրող մթնոլորտը, ինչի արդյունքում քանիցս ներթիմային լարվածությունը ցայտել է հանրային դաշտ և բոլորը գիտեն, որ բարդ անձնական հարաբերություններ կան հայաստանյան առաջնությունը ներկայացնող նեմեցի լյուբիմչիկների ու մեր առաջատարների միջև:
Մինասյանի մյուս սխալը երբեմն ակնհայտորեն հիմար մարտավարություն ընտրելն է ու Նեմեցի կարչգադրությունները հլու-հնազանդ ի կատար ածելն են: Չմոռանանք, որ Մալթայից կրած պարտության գլխավոր պատասխանատուն հենց Մինասյանն էր, ով գրեթե մինչև վերջ խաղի մեջ չէր մտցնում Մովսիսյանին, իսկ այլ խաղերում էլ այնպիսի դասավորվածություն էր ընտրում, որոնց դեպքում մեր հավաքականի ամենաուժեղ՝ հարձակման ու կիսապաշտպանության գծերը չէին կարողանում լրիվ արդյունավետությամբ գործել:
3. Վերջապես, հավաքականի մյուս առանցքային խնդիրը խաղացողների միջև տիրող բարդ հարաբերություններն են՝ հատկապես Մովսիսյան-Մխիթարյան-Օսբիլիս եռյակի ու հայաստանյան առաջնության ներկայացուցիչներից ոմանց միջև, որոնք բարդ է այլ կերպ որակել, քան դիմակայություն: Չգիտեմ, գործ ունենք աստեղային հիվանդությա՞ն, թե՞ նախանձի, թե՞ միանգամից երկուսի հետ, բայց փաստ է, որ այս հարաբերությունները պաղությունը ազդում է նաև խաղի որակի վրա:

Հ.Գ. Ամենաշատը ափսոսում եմ, որ մյուս խոշոր ֆուտբոլային մրցարշավի ընտրական փուլում ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել մեր թիմի ամենակուռ, ամենավստահելի ու չեմ ամաչի այդ բառից՝ ամենահերոսական ու հայանվեր օղակը՝ Ռոման Բերեզովսկին: Այս ռուս տղան 20 տարի է ինչ իրեն մշտապես դրսևորում է, որպես հավաքականի կմախք ու գլխավոր հենասյուն ու կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որպեսզի նրան պահեն հավաքականում, գոնե որպես դարպասապահների մարզիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել