1in.am-ը գրում է.
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.5%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներից: Ընդ որում` արտահանումն աճել է 10.6%-ով, իսկ ներմուծումը` 2.5%-ով:
Առանձին վերցրած սեպտեմբեր ամսվա ցուցանիշներն ավելի բարձր են: 2013-ի սեպտեմբերին 2012-ի սեպտեմբերի հետ համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 18.4%-ով, արտահանումը` 23.3%-ով, ներմուծումը` 16.7%-ով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_223973.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել