Mediamall.am-ը գրում է.
Օտար լեզու չիմանալը, այդ թվում` նաև ռուսերեն, անշուշտ, անպատվաբեր չէ: Ցանկալի է իհարկե, որ մարդիկ, հատկապես` հայտնի մարդիկ, տիրապետեն հնարավորինս շատ լեզուների, որովհետև նրանք բազմիցս հանդես են գալիս միջազգային հարթակներում, և լեզուների իմացությունը միայն կնպաստի առավել հեշտ շփմանն ու նոր նախագծերի քննարկմանը: Սակայն որևէ դեպքում պատիվ չի բերում, որ որոշակի հանրային ճանաչում ունեցող մարդիկ` փորձելով գրագետ և ուսյալ երևալ, իրենց անգրագիտությամբ խայտառակում են և իրենց, և այն բնագավառը, որ ներկայացնում են:
Երգիչ-երգչուհիների՝ օտար լեզուներ չտիրապետելու մասին համացանցում բազմիցս գրվել է: Երկարատև, բուռն քննարկման արժանացավ Յուրմալայում լրագրողի հետ հարցազրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանի ռուսերեն իմացության մակարդակը: Մարդը գերադասել էր թարգմանչով հանդես գալու փոխարեն փայլել իր «անողնաշար» ռուսերենով՝ դառնալով ծիծաղի առարկա: Եվ ահա, այդպիսի մտքի թռիչքով աչքի է ընկել երգչուհի Օլգա Այվազյանը: Մարդը, չգիտես ինչու, որոշել է իր հոգու ներաշխարհը ֆեյսբուքում բացել ռուսերեն լեզվով: Դե Մաքսային միության անդամակցության ֆոնին, անշուշտ, երգչուհին չէր կարող չընդգծել, որ մտածում և զգում է ռուսերեն: Սակայն ռուսերեն լեզվին մակերեսային ծանոթություն իսկ ունեցող ցանկացած մարդու մտահորիզոնը ջարդուփշուր է լինում, երբ ներխուժում է Օլգա Այվազյանի ռուսաֆիկացված ներաշխարհը: Մայրենի լեզվով արտահայտվելու փոխարեն երգչուհին գերադասել է արտահայտվել այնպիսի լղոզված ու անգրագետ ռուսերենով, որ ակամա երանի ես տալիս Սոնա Շահգելդյանի «ոսկեղենիկ» ռուսերենին:
MediaMall.am-ի տրամադրության տակ է հայտնվել Օլգա Այվազյանի....
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ