Armsport.am-ը գրում է.
Լեհական «Վիձեւի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանն անակնկալի է եկել, երբ այսօր տեղեկացել է այն մասին, որ Վարդան Մինասյանը չի շարունակելու աշխատանքը հավաքականում: Armsport.am-ի հետ զրույցում Հայրապետյանն ասաց հետեւյալը.
«Ինձ թվում էր, որ Վարդան Մինասյանը շարունակելու է աշխատանքն այնքան ժամանակ, մինչեւ նվաճենք խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր: Ինձ համար անսպասելի էր նրա հեռանալու մասին նորությունը:
Ցավալի է, որ նա չի շարունակելու աշխատել հավաքականում, քանի որ շատ բան է արել հայկական ֆուտբոլի համար: Ափսոսում եմ, որ նրա գլխավորությամբ չկարողացանք դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Հավաքականը նրա գլխավորությամբ է ունեցել հաջող հանդիպումների շարքեր, եւ շատ դժվար է ասել, թե արդյո՞ք առանց նրա կունենայինք նման առաջընթաց: Վարդան Մինասյանը կարողանում էր թիմին հանգստություն հաղորդել, չէր թողնում, որ հուսահատվենք»:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2013/10/21/%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/380912
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել