1in.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ Մինսկում առաջիկայում կայանալիք ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կստորագրի Մաքսային միությանը միանալու մտադրության մասին փաստաթուղթ:

«Մաքսային միությանն անդամակցել նա ոչ մի կերպ չի կարող ո´չ վաղը, ո´չ վաղը չէ մյուս օրը, ո´չ այս տարի, հավանաբար նույնիսկ ո´չ էլ հաջորդ տարի»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Մինսկում առաջիկա գագաթնաժողովին այդ թեման կարող է բարձրացվել, և ես չեմ բացառում, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության համար ինչ-որ փաստաթուղթ կստորագրենք»,- ասել է Բելառուսի առաջնորդը:

Նա նշել է, որ Հայաստանը Մաքսային միությանը կանդամակցի միայն այն դեպքում, երբ իրականացնի բոլոր ընթացակարգերը և ընդունի նորմատիվ փաստաթղթեր: «Նա պետք է անցնի անդամակցության ուղին, որը կընդգրկի որոշակի ժամանակահատված»,- ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ «Հայաստանը այժմ կարող է իրեն և մեզ շարժման վեկտոր ցույց տալ՝ ԵՄ-ի կամ Մաքսային միության հանդեպ»:

«Ներկայում խոսքը Հայաստանի ինչ-որ կես քայլի մասին է՝ մեզ հետ լինելու մեկ նպատակով»,- ասել է Լուկաշենկոն:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել