Այն բանից հետո, երբ Միացյալ Երիտասարդական Լիգան հրապարակեց 25 հայտնիների անուններ, ովքեր պատկանում են այս կամ այն կրոնական կազմակերպությանը, նրանց մի մասը հերքեց այդ լուրերը, մյուսները որոշեցին լուռ մնալ, սակայն օրեցօր ավելացող լուսանկարներն ու տարբեր ձայնագրությունները լրիվ այլ բան են փաստում:

«Ռեմա» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Կարեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում գտնված լուսանկարի տարածումից հետո, որում երևում են վերոնշյալ մարդկանցից մի քանիսը, այնտեղ պատկերված դերասանուհի Լիլի Էլբակյանը իր զայրույթն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում.
«Կրոնը կարող է լինել պետական, բայց հավատքը՝ ոչ: Ու՞մ ինչ գործն է, թե ես ոնց եմ հավատում, բա ինչի՞ ուրիշ մարդկանց մեղսավոր գործերի մասին չեք գրում: Աղանդ բառը նշանակում է ճշմարտությունից շեղված, իսկ ես իմ երկար կյանքի ընթացքում երբեք չեմ շեղվել ճշմարտությունից, հակարակը՝ ես միշտ փնտրել եմ ճշմարիտ հավատքը, ճշմարիտ խոսքը և ճշմարիտ Աստծուն: Ես հավատում եմ երրորդությանը, այցելում եմ առաքելական եկեղեցի, հարգում և պատվում եմ իմ պետական կրոնը, բայց Աստծուն հավատում և պաշտում եմ իմ ձևով: Կասե՞ք ինչով եմ ես աղանդավոր, որ այցելում եմ Ռեմա եկեղեցի, որտեղ Աստծո խոսքն են կարդում և վերլուծում, իսկ դուք, որ այցելում եք գիշերային ակումբներ և ավելի վատ տեղեր, բամբասում հոգևոր հայրերի, ՛՛տերտերների՛՛ մասին և ամեն քայլափոխին մեղք եք գործում, դուք աղանդավոր չե՞ք, թե ձեզ քավության նոխազներ և ազգի թշնամիներ են պետք:
Շարունակությունը՝ այստեղ