Tert.am-ը գրում է.
Երևան–Եղվարդ ավտոճանապարհին երեկ վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով այժմ գտնվում է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում, արդեն ինքնուրույն է շնչում, և կեսօրից սկսած անջատված է արհեստական շնչառական ապարատը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Նա արդեն ինքնուրույն է շնչում, գիտակցություն ունի, դեռևս մի քանի օր կմնա վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա՝ հավաստելով, որ առնվազն երկու օր կմնա այնտեղ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/21/vardan-petrosyan-erebuni/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել