Հաճախ լռությունը այնքան բարձր է լինում, որ ցանկանում ես փախչել…
Ինձ հարկավոր է միայն քո ձայնը, քո մեկ հպումը:
Մի՞թե դա քիչ է:
Մի՞թե ինչ որ մեկը կարող է հասկանալ իմ շուրթերի ժպիտը:
Ոչ…
Ոչ ոք չգիտե, որ ես քեզ եմ ժպտում, ավելի ճիշտ իմ քո մասին մտքերին եմ ժպտում:
Դա իմ սրբազան գաղնիքն է:
Կիսագիշերային ստվերները, որոնք անընդհատ քայլում են ետ ու առաջ ինձ հնարավորություն չեն տալիս մոտենալ քեզ, հպվել, զգալ իսկականը…
Ի՞նչ կա այնտեղ, հեռու հեռվում, որ ինձ անընդհատ կանչում է…
Դու ես այնտեղ, դու ես կանչում, չնայած չեմ տեսնում այլ միայն լսում եմ քեզ:
Կա մի հիանալի միջոց – փնտրել աչքերով…քայլել քաղաքով, փնտրել ու երբ հաջողվի գտնել, կգտնես նաև անվերջանալի մի ուրախություն…
Դու իմ ՊԱՏԱՍԽԱՆՆ ես, որին ես շատ եմ սպասել:
Քեզ շատ հեշտ է սիրել, այնպես ինչպես ասենք պարում ես փակ աչքերով, վստահ որ չես ընկնի քանի որ քո աչքերը ինձ կպահեն կանգուն:
Քո աչքերն ինձ չեն գցի, այդպես չէ՞….
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/547428175330156
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել