Մեծ Բրիտանիա, Ավստրալիա , Բելգիա , Նիդերլանդներ, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա՝  այսպես կարող ենք շարունակել երկրների շարքը, որտեղ իրականացվել է նախագիծը և այժմ հերթը Հայաստանին է : <<Շանթ>>հեռուսաընկերության նախաձեռնությամբ  եթեր հեռարձակվեց  <<Դուետ>>  միջազգային  երաժշտական ձևաչափի նոր  ծրագիրը: 10 մասնակիցներ,  ովքեր երբևէ չեն երգել, այսօր դա կանեն պրոֆեսիոնալ երգիչներ հետ:

 ArmStar.am –ը  որոշեց պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն մասնակիցները, ինչպիսի դժվարություններ են հաղթահարել և արդյոք հասցրել են մտերմանալ, թե  ոչ:

ՙՀայ Սուպերսթար 5՚ - ի հաղթող Սոնայի զուգընկերն է ՙՊարիր, թե կարող ես՚  նախագծի հաղթող Հովհաննեսը:  Ըստ Սոնայի, այս նախագծի ընթացքում բացահայտեց, որ Հովոն բազմակողմանի տաղանդավոր մարդ  է՝ լավ երգում է և ունի դարասանական շնորհ :

Խոսելով նախագծի մասին՝ Սոնան նշեց, - ՙԱռաջարկ ստանալուն պես համաձայնեցի, որովհետև գիտեի, որ շատ հետաքրքիր է լինելու: Ամեն համերգից առաջ մենք մեր առջև խնդիր ենք դնում և փորձում մաքսիմալ կատարել այն: Կարծում եմ՝ դեռ ստացվում է:

Նախագիծն  ինձ համար ուղղակի ժամանց չէ, չնայած այն բանին, որ հրաշալի ժամանակ ենք անցկացնում «Շանթ» հեռուստաընկերության հարազատ ու ջերմ մթնոլորտում: Նախագիծն ինձ համար ինձ նոր կերպարներում տեսնելու մի փորձություն եմ համարում ։  ՙԴուետը՚ տալիս է փորձի փոխանակման հնարավորություններ՝  մեր ելույթների ընթացքում  Հովհաննեսն ինձ օգնում է պարել, իսկ ես իրեն՝ երգել:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել