Esem.am-ը գրում է.

Նոնա Սարգսյան անունով, բանասիրական կրթությամբ աղջկա հարսանեկան լուսանկարները գուցե այդքան մեծ հետաքրքրություն չվայելեին, ինչպես սովորաբար լինում է շարքային ամուսնացողների դեպքում, եթե նրա անունը չսերեր Սպարապետ Վարզգեն Սարգսյանի գերդաստանից: Նոնայի համար անակնկալ «աժիոտաժը», որ առաջացրին իրենց լուսանկարները, անսպասելի էր, փոքր-ինչ զարմանալի: Սակայն փաստը մնում է փաստ, որ շատերին էին հետաքրքրել Սարգսյան ընտանիքի ուրախ նորության ապացույց լուսանկարները:

 Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դստեր ամուսնական լուսանկարները ESem.am-ը ներկայացնելու առիթ ևս ունեցավ:  ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն ավարտած, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գրական ստեղծագործություն ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի, 21-ամյա Նոնան հարսանեկան իրարանցումից հետո սիրով համաձայնեց խոսել իր և Գրիգորի սիրո պատմության մասին: Նոնայի ընտրյալը՝ 29-ամյա Գրիգորը, մասնագիտությամբ տնտեսագետ է և այժմ բիզնեսով է զբաղվում:

 - Շատ հայտնիների անձնական նորություններն անգամ այդքան չի քննարկվում, որքանքոնըԻնչպե՞ս վերաբերեցիր այն փաստին, որ որ ձեր հարանեկան լուսանկարներըտարածվել էին ամբողջ համացանցով և գրեթե  բոլոր կայքերում դրանք և՛ լավ դիտվելէինև՛ շատ քննարկվել. հասցրե՞լ ես հետևել լրահոսին:

Անկեղծ ասեմ, երբ տեսա, շատ զարմացա՝ մտածելով՝ ում է հետաքրքրում իմ հարանիքը: Օրինակ՝ ես  օտար մարդկանց անձնական կյանքով երբեք չեմ հետաքրքրվել: Բայց, ինչ խոսք, արձագանքն ինձ համար շատ հաճելի էր ոչ թե նրա համար, որ իմ հարանեկան լուանկարները տարածվել և մեծ թվով մեկնաբանություններ են ունեցել, այլ  ինձ ոգևորեց այն,  որ մարդիկ գնահատել են այն գործը, որ արել են իմ ընտանիքն  ու հորեղբայրս:

 Ինչպե՞ս եղավ ձեր ծանոթությունը:

- Մենք շատ պատահական ենք ծանոթացել՝ մեր ընդհանուր ընկերներից մեկի հավաքույթին: Ամեն ինչ շատ արագ ու անսպասելի ստացվեց: Մի քանի ամիս շփվելուց հետո ավանդական խոսկապ եղավ, հետո՝ նշանադրություն. այս ամիս էլ ամուսնացանք:

Ինչպե՞ս կայացրիր ամուսնանալուդ որոշումըև ինչպե՞ս ընդունեցին այդ լուրը  ընտանիքիդ անդամները:

- Ամեն ինչի մասին մտածում էի, բայց ոչ  ամուսնության :) Գրիգորը կարողացավ ինձ համոզել. աստիճանաբար հաշտվեցի այդ մտքի հետ: Որոշումս թե՛ իմ,  թե՛ ծնողներիս համար մեծ անակնկալ էր, բայց ոչ մի բացասական արձագանք չեղավ. նրանք առաջին իսկ օրից շատ են հավանել Գրիգորին: Նա վաղուց մեր ընտանիքի անդամ էր դարձել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել