Ինչպես հայտնի է մարզական միջոցառումների ընթացքում չսիրած մարդկանց միջնամատով «ողջունելը» բավականին տարածված է: Այս հոդվածում ներկայացված են մարզական աշխարհի այն պահերը, երբ երկրպագուները կամ խաղացողները ինչ-որ բանից բարկանալով միջնամատ են ցույց տվել:

 1  Միքի Վիլսոն

Image via Jasper Juinen/Reuters

Այս ցանկն ամբողջական չէր լինի, եթե այստեղ ընդգրկված չլիներ Միքի Վիլսոնի անունը: Նա միջնամատ է ցույց տվել 2002 թ.-ի UEFA-ի գավաթի եզրափակիչ խաղից առաջ, որը պետք է տեղի ունենար Նիդեռլանդների Ֆեյենորդի և Գերմանիայի Բորուսիա Դորտմունդի միջև: Այդ պահին նրան լուսանկարել են, և լուսանկարը դարձել է երբևէ ստեղծված ամենահայտնի մեմերից մեկը: Այն ժամանակ ընդամենը հինգ տարեկան Միքին այս կերպ ցույց տվեց, որ անկախ տարիքից բոլորն էլ կարող են միջնամատ ցույց տալ: 

 2  Քրիս Գարդոքի

Image via fannation.com

Ես այնքան էլ շատ բան չեմ հիշում «Բրաունզի» նախկին խաղացող Քրիս Գարդոքիի մասին, սակայն այս մեկը մոռանալ չէր լինի: 2000 թ.-ին նա երկու անգամ միջնամատ է ցույց տվել «Ստիլլերզի» ճակատային գծի խաղացողներին այն բանից հետո, երբ այն ժամանակվա կիսապաշտպան Ջոի Փորթերը տապալեց նրան: Երկու անգամ միջնամատ ցույց տալու համար նա ստիպված եղավ վճարել 5000 ամերիկյան դոլար:

 3  Դիդիե Դրոգբա

Նախորդ դարի իմ ամենասիրելի խաղացողներից մեկը` Չելսիի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան խաղում պարզապես փայլում էր: Այնուամենայնիվ, 2008 թ.-ի Չելսիի և Բերնլիի միջև խաղից հետո նրա մասին կարծիքներն այնքան էլ դրական չէին: Այդ խաղի ընթացքում գոլից ոգևորված Դրոգբան ոչ միայն մետաղադրամներ նետեց կոպիտ արտահայտություններ բացականչող երկրպագուների վրա, այլև նրանց միջնամատ ցույց տվեց: Ինչպես արդեն կռահեցիք, այս ժեստը բավականին տարածված է ֆուտբոլիստների շրջանում: Նույն բանը այս տարվա մարտ ամսին տեղի ունեցած առաջնության ժամանակ արել է Վիլֆրիդ Զահան, երբ նրան սկսել են ճնշել հակառակորդ թիմի երկրպագուները:

 4  Ջեյք Փլամեր

Image via fannation.com

Ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող Ջեյք Փլամերը 2000 թ.-ի խաղի ժամանակ, երբ երկրպագուները սուլում էին, նրանց անտեսելու փոխարեն միջնամատ ցույց տվեց: Դրանից հետո նրա թիմը 20-17 հաշշվով հաղթանակ տարավ: Փլամերից 5000 դոլարի տուգանք գանձվեց անարգալից վերաբերմունքի համար:  

 5  Էնդրյու Ֆերենս

Խորհուրդ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են միջնամատ ցույց տալ. երբ միջնամատցույց տալիս բռնվեք, հետագայում մի՛ հերքեք, որ արել եք դա, այլապես շատ հիմար իրավիճակ կստացվի: Բրուինզի պաշտպան Էնդրյու Ֆերերնսն արդարացավ, թե իբր ինքը խաղի ժամանակ հատուկ չի միջնամատ ցույց տվել, այլ դա պատահաբար է ստացվել, երբ նա փորձել է բռունցք արած ձեռքը վեր պարզել: Ի վերջո Ֆերենսն ընդունեց, որ դա արել է իբրև անարգանքի ժեստ և վճարեց 25000 դոլարի տուգանքը:

 6  Ֆիլոմենա Տոբիաս

Դժվար է հավատալ, սակայն Մայամին ընդդեմ Չիկագո Բուլզի խաղերից հայտնի դարձած այս դուրեկան օրիորդը Մայքլ Ջորդանի հարևանուհին է Ֆլորիդայում: Խաղերից մեկի ժամանակ զայրանալով` Ֆիլոմենա Տոբիասը իր ողջ զայրույթն արտահայտեց միջնամատ ցույց տալով: Հետագայում Տոբիասը ներողություն խնդրեց, սակայն այս ժեստի շնորհիվ նա արդեն հասցրել էր ավելի մեծ ճանաչում ձեռք բերել:

 7  Վիրատ Կոհլի

Hi-res-136388465-virat-kohli-of-india-gestures-with-his-middle-finger-to_display_image

Կրիկետ խաղացող ազգությամբ հնդիկ Վիրատ Կոհլիի դեպքը հիշեցնում է բոլոր երկրպագուներին, որ ողջ խաղի ընթացքում խաղացողի վրա գորգոռալը հղի է տհաճ հետևանքներով: 2012 թ.-ին Հնդկաստանի և Ավստրաիայի միջև կայացած առաջնության ընթացքում Կոհլին ցնցեց բոլոր հանդիսականներին` ցույց տալով նրանց իր միջնամատը: Խաղացողն ընդունեց, որ նման բան է արել (կարծես որևէ կասկած կարող էր լինել) և ստիպված եղավ առաջնությունից ստացած իր հասույթի մոտ 50 տոկոսը տուգանք վճարել:

 8  Ռեդ Ուինգզի երկրպագուհին

Image via twitter.com/intothewall

Ռեդ Ուինգզ թիմի այս երկրպագուն միջնամատ ցույց տվեց իրենց հաղթանակը տոնող Ֆինիքս Կոյոտս թիմին այն ժամանակ, երբ իր սիրելի Ռեդ Ուինգզ թիմը պարտվեց: Բարեբախտաբար նրա և խաղացողների միջև պաշտպանիչ ապակի էր տեղադրված, այլապես ով գիտե, թե ինչ կարող էր պատահել: Տեսքից դատելով` այս աղջիկը միջնակարգ դպրոցի աշակերտուհի է, ուստի հավանաբար օգտվում է ինտերնետից և կտեսնի, թե ինչպիսի զավեշտալի հրապարակումներ են արվում իր մասին միջնամատ ցույց տալու համար:

 9  Միշել Վիք

Թեպետ վստահ եմ, որ «Ֆիլադելֆիայի արծիվներ» թիմի մոլի երկրպագուն ընկճվեց, երբ այն  ժամանակ Ատլանտայի կիսապաշտպան Միշել Նիքը պարտության մատնեց իր թիմին և ինչ-որ բան գոռաց նրա հասցեին: Այնքան էլ պարզ չլսվեց, թե երկրպագուն ինչ ասաց, սակայն Վիքը որոշեց պատասխանել ժեստերի լեզվով: Սա բավականին թանկ նստեց Վիքի վրա, քանզի նրանից գանձվեց 20000 դոլարի տուգանք:

 10  Գլեն Դեյվիս

Այս մեկը կարծես ավելի անպարկեշտ ու ավելի սեքսուալ է, քան ցուցակի մնացած մարզիկների ժեստը: Դեյվիսի տեսքից դատելով` նա ուտելու մեծ սիրահար է: Գուցե նրան թվացել է, թե իր մատի վրա ուտելիքի մնացորդ է մնացել: Ես կգերադասեի մտածել, թե դա իրոք այդպես է, սակայն նա միջնամատ ցույց տվեց «Ռեպտորս» թիմի երկրպագուներին ի պատասխան նրանց ծաղրանքների: Այս արարքի համար մարզիկը ստիպված էր 35000 դոլար տուգանք մուծել:

 11  Ռեքս Ռայան

Image via twitter.com/jsanchez

Պատկերացրեք, թե ինչ կանեիք, եթե արևելյան մարտարվեստների կռվի ժամանակ կանգնած լինեիք պարթև Ռեքս Ռայանի հետևում և նա հանկարծ պտտվեր ու միջնամատ ցույց տար: Այդ դեպքում ամենաճիշտ որոշումը կլիներ լուսանկարահանել նրան այդ պահին: Այս երկրպագուն հենց այդպես էլ արեց: Այն բանից հետո, երբ հավաքականը տեսավ երկրպագուի կողմից արված լուսանկարը, Ռայանից 50000 դոլար տուգանք գանձվեց:  

 12  Չարլզ Բարքլի 

 Քանի որ NBA-ի հայտնի բասկետբոլիստ Չարլզ Բարքլին ոչ մի տիտողոսական մատանի չունի մատներին, նա գուցե պարզապես բոլորին ցանկանում է հիշեցնել այդ մասին հնարավորինս հաճախ միջնամատ ցույց տալով: Դա միակ պատճառն էր, որ միտս եկավ, երբ մտածում էի, թե ինչու է նա այդքան հաճախ անում դա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել