1in.am-ը գրում է.
Գերմանիայից Սիրիա են մեկնել շուրջ 200 իսլամիստներ՝ ապստամբների կողմից պատերազմին մասնակցելու: Այս մասին հաղորդում է Spiegel-ը՝ վկայակոչելով Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության գաղտնազերծված տվյալները:
Գրոհայինների մի մասն արդեն ժամանել է Սիրիա, իսկ մի մասն էլ գտնվում է ճանապարհին: Գրոհայինների կեսից ավելին ունեն գերմանական քաղաքացիություն:
Գերմանացի իսլամիստները միանում են իրենց սեփական «գերմանական ճամբարին», որը տեղակայված է Սիրիայի հյուսիսում, որտեղ նրանք ուսուցումն անցնում են գերմաներենով:
Եվրոպական երկրներից շուրջ 1000 իսլամիստ կռվում է Սիրիայում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_223910.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել