Վերջերս հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք բացի երգելուց և ստեղծագործելուց հանդես են գալիս նաև սեփական բրենդով:

Օրինակ, Անահիտ Սիմոնյանը հանդես է գալիս որպես դիզայներ և ունի իր անվամբ նորաձևության տուն: Աստղիկ Սաֆարյանը իր մանկության երազանքը իրագործելու ճանապարհին է` նա պատրաստվում է թողարկել աքսեսուարների հավաքածու, սակայն դեռ չի մտածել բրենդի անունը:

Այս շարքում է նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Երգչուհին ինքն է հեղինակում իր գրեթե բոլոր բեմական հագուստներն ու տեսահոլովակների զգեստները:

Ֆեյսբուքյան նրա էջում հաճախ ենք տեսնում տեսահոլովակի շորի էսքիզը` «Dress by Me» մեկնաբանությամբ:

 Վերջերս համացանցում շատ պատահականորեն երկու լուսանկար հայտնվեց ArmStar.am-ի ուշադրության կենտրոնում: Տեսանք  երգչուհի Պրիյանկա Չոպրայի (Priyanka Chopra) և Pitbull-ի լուսանկարը: Մեզ շատ ծանոթ թվաց հագուստը, որը կրում էր երգչուհին և … նմանատիպ մի հագուստ տեսանք նաև Լիլիթ Հովհաննիսյանի հագին:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել