Ռոզա Ծառուկյան. «Ինչո՞ւ չպիտի վիրավորվեմ, էդ ո՞ւմ մայրը լինի, որ չի վիրավորվի»Panorama.am-ը գրում է.

«Հայագրոֆորումի» շրջանակում գյուղատնտեսի օրվան նվիրված միջոցառման ժամանակ նախագահության սեղանին գյուղատնտեսության նախարարի, փոխնախարարի, Ագրարարային համալսարանի ռեկտորի, ԱԺ պատգամավորի ու այլոց կողքին տեղ զբաղեցրած «Ֆերմերների ազգային միավորման» նախագահ Ռոզա Ծառուկյանը միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ ինքն ու իր ղեկավարած կառույցն այսօր անտեսված են:

Նա պատրաստվում է հրաժարական տալ` հնարավորություն տալով ֆերմերներին կազմակերպության նախագահ ընտրել:
«Ես վարչապետին էլ եմ ասել, համագումար անենք, ես դուրս գամ իմ պաշտոնից, որ ֆերմերների միությունը կատարի իր իսկական դերը, որ կատարել է տարիներ շարունակ: Ես ուղղակի իմ տարիքի հետ համատեղ չարանում եմ, որ 1952 թ-ից աշխատում եմ, 18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ–որ տեղ երևամ, ինչո՞ւ` չգիտեմ»,- նշեց նա, ավելացնելով, որ կազմակերպությունը հսկայական դեր է կատարել գյուղատնտեսության զարգացման համար:

Թե ինչո՞ւ են, իր իսկ խոսքով, անտեսում Ծառուկյանի ու միավորման ավանդը, տիկին Ռոզան թողնում է, որ լրագրողները հարցին պատասխանեն. «Էդ ինչուները դուք ինքներդ փնտրեք, ինչո՞ւ, ազգանունս հնչեղ է»:
Նա վիրավորված է նաև նախարարությունից, ով երեկ գյուղնախարարության, մարզպետարանների աշխատակիցների, ֆերմերների պարգևատրեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել