Դուք երբևէ պատկերացրե՞լ եք, որ աշխարհի յուրաքանչյուր տարադրամն ունի իր յուրահատուկ պատմությունը: Բացառություն չէ նաև ամերիկյան դոլարը: Ստորև ներկայացված են 12 անհայտ փաստեր դոլարի մասին:


1. Ամերիկյան մետղադրամների ծայրերն ի սկզբանե ալիքաձև չէին: Սկզբում նրանց պատրաստում էին արծաթից և ոսկուց՝ թողնելով ծայրերը հարթ: Սակայն խորամանկ գործարարները սկսեցին կտրել թանկարժեք մետաղադրամներից շերտեր և նվազեցնել նրանց քաշը և չափսը: Այն բանից հետո, երբ ծայրերը սկսեցին ալիքաձև անել, այդ գողությունները դադարեցին:  


2. «In God We Trust» արտահայտությունն առաջին անգամ հայտնվել է երկու ցենտանոց մետղադրամի վրա 1864 թ.-ին, 1955թ.-ին մեկ դոլարանոց թղթադրամների, իսկ  1963 թ.-ից Ամերիկայի բոլոր թղթադրամների վրա:


3. Հեղափոխության տարիներին ընդունված օրենքի համաձայն ամերիկյան թղթադրամների վրա կարող են պատկերված լինել միայն մահացած նախագահները: Դա կապված է նրա հետ, որ միապետության տարիներին մետղադրամների վրա պատկերում էին միայն ողջ թագավորներին: Սակայն մեկ անգամ բացառություն էր արվել: Նախագահ Քալվին Քուլիջի պատկերը պատկերել էին մետաղադրամի վրա երկրի անկախության օրվա առթիվ 1926 թ.-ին:


4. Առաջին կինն, ում պատկերել էին մետղադրամի վրա, դա Իսպանիայի թագուհի Իզաբելլան էր: Դա տեղի էր ունեցել 1926թ.-ին: Իսկ առաջին ամերիկուհին, ով այդ պատվին էր արժանացել, եղել էր Մարթա Վաշինգտոնը:


5. Բազմաթիվ ամերիկյան քոլեջներում առկա է իրենց սեփական ուսանողական տարադրամը: Բացի այդ Դիսնեյլենդում օգտագործում են գույնզգույն «Դիսնեյ»-դոլարներ:


6. Մեկ միլիոն դոլար արժողությամբ թղթադրամներ երբեք գոյություն չեն ունեցել: Գոյություն ունեն միայն 100.000 արժողությամբ թղթադրամներ, որոնք հիմնական օգտագործվում են բանկային գործարքներ կատարելու համար:


7. 100 դոլարանոց թղթադրամի վրա ամենևին էլ պատկերված չէ ամերիկյան նախագահը, այլ այդ երկրի հիմնադիրներից և հայտնի քաղաքակական գործիչներից մեկը՝ Բենջամին Ֆրանկլինը:


8. Հանրապետության կազմավորման առաջին տարիներին դրամային նշանները կեղծելու համար մահապատիժ էր սահմանված:


9. ԱՄՆ-ի տպագրման և փորագրման բյուրոն արդեն նշել է իր 150 ամյակը: Օրեկան այն տպում է 696 միլիոն դոլար: Այդքան թղթադրամներ արտադրելու համար օրեկան պահանջվում է 18 տոննա թանաք: Ներկերի բաղադրությունը և թուղթն անփոփոխ են մնացել Քաղաքացիական պատերազմի ժամանակներից ի վեր: Նոր տպած թղթադրամների 95%-ը փոխարինում են հին անպետք թղթադրամները:


10. Հարուստ լինելու և շատ փող ունենալու մասին երազում են գրեթե բոլորը: Այդ պատճառով այդքան մեծ հեղինակություն են վայելում վիճակախաղերը: Սակայն մեծ գումար շահելու հավանականությունը մեկը տասը միլիոնի է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել