Tert.am-ը գրում է.
Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին՝ Լվովի մարզի «Շեգինի» անցագրային կետում, սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 2 քաղաքացու՝ ուկրաինական կեղծ անձնագրերով, հայտնում է Обозреватель-ը։
Կեղծ փաստաթղթերի համար տղամարդիկ ընտրել են այլ անուն-ազգանուններ, սակայն հարցաքննության ժամանակ չեն կարողացել ոչ արտասանել, ոչ գրել «իրենց» Մաքսիմ և Կոնստանտին անունները։
Եվս երկու առանց փաստաթղթերի ճանապարհորդողներ Թուրքիայից ձերբակալվել են միևնույն անցագրային կետում՝ խախտում կատարելու համար։ Տղամարդիկ նույնպես փորձել են Լեհաստան մուտք գործել, սակայն նրանց նկատել են սահմանամերձ գյուղի բնակիչները և հայտնել սահմանապահ կետին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/21/ukraine-poland/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել