Panorama.am-ը գրում է.
«Թե ինչ նկատի ունի ադրբեջանցի պաշտոնյան, երբ ասում է Հայաստանը պատրաստ չէ բանակցությունների, այդքան էլ պարզ չի. ի՞նչ սկզբունքի, ի՞նչ ստանդարտի մասին է խոսք: Եթե բանակցություններին պատրաստ ասելով, Ադրբեջանում նկատի ունեն զիջումներ, ապա իսկապես որ, Հայաստանը չի պատրաստվում միակողմանի զիջումների գնալ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունները, ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չի ընթանում, միայն առանձին հանդիպումներ են տեղի ունենում: Նա նշել է, որ հանդիպումների համար երկկողմ նախապատրաստվածություն է անհրաժեշտ, իսկ Հայաստանում բանակցությունների նախապատրաստվածություն չի նկատվում:
Նրա խոսքերով, բանակցությունները պետք է ընթանան երեք հայտնի սկզբունքների շուրջ, որի նպատակն է հասնել տարածաշրջանային խաղաղության և կայունության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ