1in.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որոշմամբ՝ Կասիլյասը մնացել է պահեստայիների նստարանին, իսկ հիմնական կազմում խաղում է Դիեգո Լոպեսը:
Իտալացի մասնագետն ավելի վաղ հայտարարել էր, որ Կասիլյասին հնարավորություն է տալու խաղալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում, իսկ Լոպեսը հանդես է գալու Լա Լիգայի խաղերում:
«Կասիլյասին այժմ ավելի շատ եմ հարգում: Տարօրինակ է Իկերի կարգի դարպասապահին տեսնել պահեստայինների նստարանին, բայց պետք է հարգալից լինել նաև Լոպեսի նկատմամբ, ով գերազանց խաղ է ցուցադրում»,- հայտարարել է Բուֆոնը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_223880.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել