1. Արտագաղթի թեման ֆեյսբուքյան օրակարգից քիչ-քիչ դուրս է գալիս, քանի որ շատերը հասնանում են, որ այդ հարցում պետությունն ու հասարակությունը լայն իմաստով ոչինչ անել չեն կարող՝ գնացողը գնում է, մնացողը՝ մնում:
2. Ընդդիմության և իշխանության պայքարի, երկրում բարեփոխումներ իրականացնելու համար պատասխանատվություն կրելու հարցերը օրակարգից քիչ-քիչ դուրս են գալիս, քանի որ շատերը հասկանում են, որ խոսելով բան չի փոխվի, կոնկրետ քաղաքականություն է պետք իրականացներ, միակ իրականացնողն էլ, լավից-վատից, այսօրվա իշխանությունն է, ուրիշ չկա, ու դեռ փաստ չէ, որ ուրիշն ավելի իմաստուն և հեռատես է լինելու:
3. Միջնակարգ և բարձրագույն կրթության որակի թեման օրակարգ այդպես էլ չմտած՝ դուրս եկավ, նույնիսկ վարձավճարների թանկացումը հասարակության ուշադրությունը կրթության որակի վրա առանձնապես չսևեռեց, հիմնական քննարկումները ծավալվեցին գնի, ոչ թե որակի տեսանկյունից: Որովհետև մեզանից շատ-շատերի համար դպրոց գնալ, համալսարան գնալ, հանգստանալու գնալ, երեկոյան զբոսանքի կամ քաղաքից դուրս գնալ՝ նույն բաներն են իրականում, ամեն ինչ նույն՝ կենցաղային, ժամանցային և մի քիչ էլ բուրժուական-արժեքային մակարդակում է ընկալվում:
4. Օրակարգում, այս ամենի արդյունքում, մնում են պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, գենդեռն ու համասեռամոլները, ինչպես նաև տարբեր կալիբրի աստղիկների չակերտավոր փայլատակումները:



