Lragir.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է փոփոխություններ մտցնել Եվրամիության մասին պայմանագրում, որպեսզի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերում ընդլայնվեն Եվրահանձնաժողովի լիազորությունները, գրում է Շպիգելը:

Թերթի տվյալներով, Գերմանիայի Ֆինանսների նախարարությունն արդեն փոփոխություններ է մշակում Եվրամիության հիմնադիր պայմանագրի 14-րդ արձանագրությունում: Խոսքը, մասնավորապես, ԵՄ առանձին երկրների բյուջետային եւ տնտեսական քաղաքականության նկատմամբ վերահսկողութան նոր համալիր կանոնների հաստատման մասին է: Մերկելն իր մտադրության մասին արդեն տեղյակ է պահել Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին:

Փոփոխությունների դեպքում Եվրահանձնաժողովն իրավունք կստանա ԵՄ անդամ ցանկացած երկրի հետ պայմանագրեր կնքել մրցունակության բարձրացման, բյուջետային կարգապահության եւ ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Դրա դիմաց երկրները լրացուցիչ ֆինանսական օժանդակության իրավունք կստանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել