Pastinfo.am-ը գրում է.
Երևանի «Միկա» կանանց թիմը հաղթանակով է մեկնարկել Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում:
Մայրաքաղաքային ակումբը 3:1 հաշվով առավելության է հասել Լիտվայի Վիլնյուս քաղաքի ՄՌՈւ ակումբի նկատմամբ: Մերոնցից իրենց պարտիաները շահել են Էլինա Դանիելյանը և Լեյլա Ջավախիշվիլին, որոնք գերազանցել են համապատասխանաբար Դոմինիկա Բատկովսկայտեին ու Գինտարե Պաուլաուսկայտեին: Իսկ առաջին երկրորդ խաղատախտակներին Հարիկա Դրոնավալին և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին Դեյմանտե Դաուլիտեի և Սալոմեա Զակսայտեի հետ:
Հոկտեմբերի 27-ին ավարտվող մրցաշարը հաղթանակով են սկսել նաև Մոնակոյի «Սիրքլ դՉես», Ռումինիայի «Պոլիտեխնիկա-Անտիբիոտիկ» և Ռուսաստանի «Յուգրա» թիմերը: Կանանց և տղամարդկանց մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 7 տուրով: Տղամարդկանց ստուգատեսին մասնակցում է 53, իսկ կանանց մրցումներին՝ 11 թիմ: Հիշեցնենք, որ «Միկան» եվրագավաթի 2010 թվականի հաղթողն է, իսկ անցյալ տարի գրավել է 2-րդ տեղը: