Խավարումը աստղագիտական երևույթ է, որի դեպքում մի երկնային օբյեկտը փակում է մյուս երկնային մարմնի լույսը: Առավել հայտնի են լուսնի և արևի խավարումները:

Նախքան Լուսի ետևում ամբողջովին անհետանալը, արևային սկավառակի ծայրերին դեռ երևում են ճառագայթները:

21-րդ դարի ամենաերկար խավարումը տեղի է ունեցել 2009թ.-ին հուլիսի 22-ին, նրան հետևել են Հնդկաստանում, Նեպալում, Բութանում և Չինաստանում: Խավարումը տևել է 6 րոպե 29 վայրկյան:

Խավարման ժամանակ Լուսնի շողքը շարժվում է Երկրի վրա 2000 մետր վայրկյանում արագությամբ:

Վերը նշված յուրահատկությամբ հաճախակի օգտնվում են սիրահար զույգերը ամուսնության առաջարկություն անելու համար, քանի որ Լուսնի տեսքը շատ նման է լինում ամուսնական մատանիի:

Արեգակնային խավարման գեղեցկությունը և «հստակությունը» պայմանավորված է զարմանալի զուգադիպությամբ. Արևի տրամագիծը 400 անգամ մեծ է Լուսնի տրամագծից, ընդ որում Երկրից մինչև Արեգակ հեռավորությունը 400 անգամ ավելի մեծ է, քան մինչև Լուսին:

Երկիրն Արեգակնային համակարգում միակ վայրն է, որտեղ կարելի է ամբողջական արեգակնային խավարում տեսնել:

Արեգակնային խավարումը բնորոշող չինական նշանագիրը «Շի»-ն է, որը նշանակում է «ուտել»: Հին Չինաստանում համարվում էր, որ խավարման ժամանակ արգակնային շունն ուտում է Արևը և բոլոր բնակիչները սկսում էին բարձր ձայներ հանել որպեսզի վախեցնեին կենդանուն:

Չինաստանում հայտնաբերվել են խավարման մասին ամենահին նշումները, որոնք, ամենայն հավանականությամբ, արվել են մ.թ.ա. 1050թ.-ին:

Համեմատելով հին չինական աղբյուներից ստացված տեղեկությունները և ժամանակաից դիտարկումները, գիտնականները բարդ հաշվարկների միջոցով պարզել են, որ 3 հազար տարվա ընթացքում մեկ օրվա տևողությունն ավելացել է 0.047 վայրկյանով:

Համաշխարհային օվկիանոսի իներցիան բացի նրանից, որ հանգեցնում է Մոլորակի պտտման դանդաղեցմանը, նաև հեռացնում է Լուսինը Երկրից: Հաշվարկվել է, որ 600 տարուց Լուսինը կհեռանա Երկրից այնքան, որ այլևս չի կարողանան «փակել» Արևը և արդյունքում Արեգակնային խավարումները կդադարեն:

Երկրի յուրաքանչյուր կետում կարելի է հետևել արեգակնային խավարմանը միջինում 360 տարին մեկ:

Սակայն Երկրի վրա կան հատուկ վայրեր, օրինակ Քարբոնդեյլն ԱՄՆ-ում, որտեղ խավարումը նախատեսվում է 2017թ.-ին օգոստոսի 21-ին և 2024թ.-ին ապրիլի 8-ին, այսինքն միայն 8 տարի տարբերությամբ:

Լուսնային խավարման ժամանակ Լուսնի շուրջ առաջանում է կարմիր լուսապսակ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ արևի ճառագայթները մինչև Լուսնին հասնելն անցնում են Երկրի մթնոլորտի միջով:

Կանադացի աստղագետ Ջ. Քեմպբելլը 50 տարի է ինչ «հավաքում է» խավարման տարբեր տեսակներ: Նա ցանկանում էր տեսնել այդ երևույթի 12 տարբեր տեսակները և ամեն անգամ երկինքը ամպամած էր լինում:

Կոլումբոսի նշումներում նկարագրված է մի դեպք, երբ լուսնային խավարումը օգնել է ծովագնացին: Տեղի բնակչության հետ վեճից հետո, նա սպառնացել է նրանց, որ երկնքից կանհետանա Լուսինը, եթե չապահովեն իրենց սննունդով: Հենց այդ պահին տեղի ունեցավ լուսնային խավարումը և վախեցած աբորիգենները որոշեցին համագործակցել «հզոր այլմոլորակայինի» հետ:




