Նորաձևության ի՞նչ միտումներ են մեզ սպասվում այս սեզոնին, ո՞ր երանգն է համարվում ամենաարդիականը և ինչի՞ հետ համադրել եղունգների լաքի գույնը:
1. Վառ գույներ
Թվում է` ամառն անցյալում է, բայց նեյլ-մասնագետներն առաջարկում են չմոռանալ վառ երանգների մասին և համարձակորեն շարունակել դրանք օգտագործել: Այս երանգները լավագույնս համադրվում են միագույն հագուստի հետ` սև, մոխրագույն, շագանակագույն, խակիի բոլոր երանգները: Նման մատնահարդարման դեպքում դիմահարդարումը պետք է բնական լինի: Առավելագույնը, որ նման մատնհարդարմամբ կինը կարող է իրեն թույլ տալ, դեմքի համաչափ երանգն է, մի-փոքր թարթչաներկը, հոնքերի հստակ ուրվագիծը և շրթունքների բալզամը:
2. Մոխրագույնի 50 երանգները
Մոխրագույն, մոխրագույն ու էլի մոխրագույն: Չնայած ցուրտ եղանակին մոխրագույն հագուստը նույնպես արդիական է, բայց դա չի խանգարում օգտագործել մոխրագույնը նաև եղունգների համար: Չնայած մռայլությանը, այս գույնը շատ կանացի է նայվում: Միայն թե եղունգները պետք է չափազանց երկար լինեն:
3. Բնական երանգներ
Բառ գույների և փայլերի այլընտրանքը եղունգների նյուդային, բնական երանգներն են: Կիսաթափանցիկ նուրբ վարդագույն, բեժ, բաց շագանակագույն և կաթնագույն երանգները կընդգծեն եղունգների բնական գեղեցկությունը: Նման մատնահարդարումը հարմար ու տեղին կլինի ցանկացած առիթի:
4. Փայլեր, փայլեր մինչև վերջ
Բազմաթիվ ապրանքանիշներ այս սեզոնին շեշտը դրել են փայլերով լաքերի վրա: Բացի այդ` կրկին նորաձև են բազմազան փայլիկներն ու փոշիները: Միայն թե պետք է հաշվի առնել, որ նման մատնահարդարումն ամեն առիթի հարմար չէ, բացի այդ սխալ օգտագործման դեպքում կարող է էժանագին տեսք հաղորդել եղունգներին:
5. Ժանրի դասականը
Կարմիրի բազմապիսի երանգները կրկին արդիական են: Ինչ երանգ էլ ընտրեք` ալ, բորդո կամ բաց, սեքսուալ կերպարն ապահովված է: Նեյլ-մասնագետները խորհուրդ են տալիս նման մատնահարդարումը համադրել նույն երանգի կամ մի երանգ բաց շրթներկի հետ: Իսկ որպեսզի կարմիր մատնահարդարումն ավելի նորաձև լինի, կարող եք օգտագործել լաքի անփայլ (матовый) տեսակը: