1in.am-ը գրում է.
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ սկսվում է Վարուժան Գևորգյանի գործի դատավարությունը:
45-ամյա Վարուժան Գևորգյանը, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հուլիսի 1-ին վիճաբանել է եղբոր նախկին կնոջ հետ, ծեծել է նրան՝ ձեռքերով, ապա ավելով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այնուհետև, առաջադրված մեղադրանքի համաձայն, 2013 թվականի հուլիսի 24-ին Վարուժան Գևորգյանը դիտավորությամբ քարով հարվածել է եղբոր նախկին կնոջ գլխին, նրան պատճառել ֆիզիկական ցավ:
Բացի դրանից, ըստ մեղադրանքի, օգոստոսի 22-ին Վարուժան Գևորգյանը իրենց տան բակում ակնհայտ 16 տարին չբոլորած երկու աղջիկների առաջ մերկացել է, ցուցադրել իրեն...
Վարուժան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և 142 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: