Impoqrik.am-ը գրում է.

Ապահով է արդյոք սեքսը հղիության ընթացքում

Կանանց մեծ մասը, ովքեր ունենում են նորմալ հղիություն, կարող են շարունակել սեռական հարաբերությունները  մինչեւ անգամ երկունքից առաջ: Մի մտահոգվեք, Դուք երբեք չեք վնասի  Ձեր փոքրիկին սիրով զբաղվելիս: Ամնիոտիկ պարկը և արգանդի ուժեղ մկանները կպաշտպանեն Ձեր բալիկին. բացի այդ լորձաթաղանթը, որն արգանդի վզիկը հերմետիկ է դարձնում,  պաշտպանում է բազմապիսի վիրուսներից:  Եթե սեռական հարաբերությունների պատճառով Դուք ունենաք արգանդի հարաբերական կրճատում, ապա անհանգստանալու առիթ չունեք. դրանք ժամանակավոր են ու անվնաս:

Այդուհանդերձ,  կան դեպքեր, երբ պիտի կարգավորեք Ձեր ակտիվությունը և ձեռնպահ մնաք սեռական հարաբերություններից հղիության ընթացքում: Եթե Դուք անվստահ եք, ապա խորհրդակցեք  մանկաբարձի կամ բժիշկի հետ, որպեսզի զերծ մնաք խնդիրներից:

Արդյոք հղիության ժամանակ սեքսը տարբերվում է

Կանաց մի մասը հավաստիացնում է, որ սեռական հարաբերության զգացողությունը տարբեր է հղիության ընթացքում: Նրանց մի մասի համար այն ավելի հաճելի է, մի մասի համար` ավելի քիչ: Հղիության ընթացքում արյան հոսքը կոնքային հատվածում  ուժեղանում է, հետեւաբար սեռական զգացողությունները դառնում են էլ ավելի հաճելի եւ ուժեղ:  Ինչպես նաեւ սեքի ժամանակ տեղի է ունենում հեշտոցային լիցքաթափում, որը կրկին ավելացնում է հաճույքը:

Մյուս կողմից, այս ամենը կարող է Ձեզ անհարմարություն պատճառել: Դուք կարող եք հարաբերությունների ընթացքում մեղմ որովայնային ցավեր զգալ:

Ձեր կրծքերն ավելի զգայուն են դառնում մասնավորապես առաջին եռամսյակում: Հայտնեք ձեր զուգընկերոջը, թե ինչն է հաճելի եւ ինչը` ոչ այնքան: Փոխեք Ձեր դիրքերը կամ գտեք հաճույք ստանալու այլ միջոցներ: Փորձեք միասին կարգավորել և գտնել այն դիրքը կամ միջոցը, որը Ձեզ հաճույք կպատճառի:

Հիշեք, որ սեքսից բացի, հաճելի կարող է լինել նաև ֆիզիկական մտերմությունը: Եթե սեքսը Ձեզ հաճելի չէ, ապա թույլ տվեք Ձեզ գրկել, համբուրել և գուրգուրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել