Ես այրվու՜մ եմ, ես այրվու՜մ եմ…Ու շրթունքս դողում է տենդից ու անունդ, քո մի քանի տառանոց, բայց մի ամբողջ աշխարհ արժեցող անունդ բղավել չեմ կարողանում….Ես այրվու՜մ եմ…Գրում եմ այսպես, ինչպես կգրեի աջ ձեռքով, այլ ոչ ձախով, այն սովորականով, որով միշտ գրում եմ ” Հավերժ քո ` Ն.Գրիգորյան” և հրճվում եմ…և հրճվու՜մ եմ…Բառերը կրկնու՜մ եմ, որ նորից կարդաս, լիքը կարդաս, շատ կարդաս,նո՜րից, նո՜րից….Գրիչներս բանի պետք չեն, չեն գրում, ու ես նրանց անվերջ փոխում եմ, անվերջ փոխու՜մ եմ, որ գրեմ արագ, ավելի արագ, արագ-արագ., որպեսզի ոչ մի տառ, ոչ մի բառ չկորցնեմ: Գրեմ ամբողջը, ողջ եղածը, տարիների տարածը ու ժամանակի ետ բերածը…
Ես այրվու՜մ եմ…Ու թվում է, թե կարո՜տից, թե կարո՜տից…Եվ ձեռքերիս սառնությունը այնպես անհրաժեշտ է թվում, ինչպես քո ձեռքերի գոլ տաքությունը, պաղությունը…Կրկնում եմ: Խեղդվում եմ: Շրթունքս սաստիկ դողում է ու չեմ կարողանում բղավել…մի քանի տառանոցը..Իմ թանկարժեք թարթիչաներկի հերն էլ անիծած..միայն թե դու չիմանա՜ս, դու չիմանա՜ս, դու չանհանգստանա՜ս , չանհանգստանա՜ս հանկարծ…Ես այրվու՜մ եմ…
Նյութի աղբյուր՝ http://noragrig.wordpress.com/2013/10/18/%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%B5%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%9C%D5%B4-%D5%A5%D5%B4/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել