Դու սովորություն ես, էլ ուրիշ ոչինչ,
Մի անտանելի սովորություն,
Անգիտակցաբար կապվել եմ քեզ հետ
Եվ սիրել եմ քեզ ենթագիտակցաբար:
Դու սսովորություն ես,
Եվ քեզ սիրելը ռեֆլեքս է միայն,
Եվ քեզ սիրելը վնասակար է, ինչպես… ծխելը:
Միշտ դժգոհում ես, թե շատ եմ ծխում,
Ասում ես իբր դա վնաս է ինձ,
Բայց եթե իմ մասին շատ ես մտածում,
Ապա ինչու՞ չես թողնում, որ ազատվեմ քեզանից:
Մենք երկուսս էլ հասկանում ենք,
Որ դու ավելի վնասակար ես, քան ծխախոտը
Եվ ավելի կպչուն, քան մոլախոտը:
Եվ ավելի կպչուն, քան մոլախոտը:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/10/blog-post_3922.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել