Ներկայացնում է Անի Գասպարյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Երջանկությունը մարդու առավելագույն հոգեկան բավարարվածությունն է:
Երջակություն ասածը յուրաքանչյուր ոք ընկալում է յուրովի: Երեխայի համար դա կարող է լինել ծնողի ժպիտը, մյուսի համար մի կտոր հացը, երրորդի համար հարազատ մարդկանց կողքին գտնվելը: Սակայն երջանկության համար ընդհանուր չափանիշ է հանդիսանում, երբ իրեն շրջապատում են սիրելի մարդիկ՝ ընտանիքը, ընկերները, պարուրված է սիրով ու ջերմությամբ, ազատ է եւ անկախ:
Շատերը կարծում են, թե երջանիկ են միայն նրա համար, որ ունեն ֆինանսական լավ ապահովություն: Բայց արդյո՞ք դա է երջանկությունը: Ո՛չ, դա ուղակի երջանկությանը նպաստող խթան է: Իսկ իսկական երջանկությունը քո ընտանիքն է, քո ընկերները՝ քեզ սիրող եւ շրջապատող մարդիկ:
«Հարուստներն էլ են լացում»: Զուր չեն ասված այս խոսքերը: Դու կարող ես լինել հարուստ, ունենալ շքեղ բնակարան, ավտոմեքենաներ, կարողանալ քեզ թույլ տալ շռայլություններ: Ճիշտ է, դու քեզ բավարարված կզգաս, որ կարողանում ես օգտվել կյանքի «բարիքներից», բայց գումարով դու երբեք չես կարող գնել այն իսկական ընկերությունը, որն ունենում են երջանիկ մարդիկ:
Ամեն մարդու երազանքն է լինել երջանիկ, եւ մեզանից յուրաքանչյուրը անում է ամեն ինչ, որպեսզի վայելի երջանիկ լինելու գրավականը:

Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/10/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել